Ուսուցչական առաջնորդություն
Մագիստրոսական ծրագիր
2022–2023 ուստարվանից Երևանի պետական համալսարանում գործում է «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ։
Կրթական ծրագրի նպատակն է Հայաստանի հեռավոր մարզերի և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների համար պատրաստել որակյալ առաջնորդ ուսուցիչներ` ապագա մասնագետներին տալով ակադեմիական և գործնական հիմնարար գիտելիքներ, որոնք կնպաստեն այդ դպրոցներում նորարարական մեթոդներով դասավանդմանը, դասարանական մշակույթի ձևավորմանը, համայնքի ներազդեցության ծրագրերի իրականացման միջոցով աշակերտների առաջադիմությանը, համայնքի կյանքում առավել ակտիվ ներգրավված լինելուն, ինչպես նաև առաջնորդական հմտությունների զարգացմանը։
«Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի տևողությունը 1,5 տարի է։
Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։