
Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագիրը հիմնադրվել և առաջին ուսանողներին ընդունել է 2019 թ․ սեպտեմբերին։
«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրիատական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է:
Ծրագրի նպատակը
Ուսանողներին զինել տեսական ու կիրառական գիտելիքներով վիճակագրության ու տվյալների գիտության ոլորտում, հնարավորություն ընձեռել ստանալու արդիական ու պահանջարկ ունեցող մասնագիտություն։
- Շեշտադրում ինչպես տվյալագիտության ու ծրագրավորման, այնպես էլ վիճակագրության վրա,
- տեսության ու կիրառությունների համակցություն,
- մասնագիտացված համակարգիչներով կահավորված լաբորատորիայի առկայություն։
Կոնտակտներ
Հասցե՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ալեք Մանուկյան 1