- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ամբիոնը գործում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում 2019թ.-ից:
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտացումը ֆակուլտետում գործել է 2008թ.-ից «ԳԲՀ Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցություն» ամբիոնում:
Ամբիոնը իրականացնում նաև ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հիմնարար թեմատիկ ուղղությունների պահանջների համար մեթոդապես հատուկ մշակված բարձրագույն մաթեմատիկայի բազային բաժինների դասավանդման աշխատանքները:
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ամբիոնը պատրաստում է մասնագետներ, որոնք կարող են աշխատել տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում (U-com, Beeline, MTS, National Instruments և ՀՀՏՏ ոլորտի բազմաթիվ այլ ձեռնարկություններ), բանկային համակարգում, ինչպես նաև տվյալ ոլորտի զարգացումն ապահովող գիտահետազոտական ինստիտուտներում:
Ազդանշանների համակարգչային մշակման եղանակները և դրանց արագագործությունը վճռական նշանակություն ունեն ամենատարբեր բնագավառներում` սկսած ռազմական խնդիրներից՝ մինչև արտադրականև գիտական սարքերի ավտոմատացում:
Ամբիոնի առաքելությունը
- Պատրաստել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառի բարձրակարգ մասնագետներ, որոնք, ունենալով խորը և հիմնարար տեսական գիտելիքներ, կարողանում են դրանք գործնականում հմտորեն կիրառել:
- Կատարել հետազոտություններ բարձր էֆեկտիվությամբ հեռահաղորդակցականհամակարգերի մշակման, էլեկտրամագնիսական ալիքների ղեկավարման տարատեսակ համակարգերի (ռեզոնատորներ, անտենաներ, կլանիչ մետամակերևույթներ) վերաբերյալ:
- Խթանել հեռահաղորդակցության, ազդանշանների թվային մշակման, ինչպես նաև ընդհանուր ռադիոֆիզիկական խնդիրների լուծման համար արդիմաթեմատիկականապարատիկիրառումը:
Ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են`
Հեռահաղորդակցական համակարգերի սպեկտրալ էֆեկտիվության բարելավում և նոր սերնդի հեռահաղորդակցական ցանցերի մշակում, էլեկտրականապես փոքր չաթերի անտենաների մշակում, մետանյութերի և մետամակերևույթների հիման վրա հաճախությունների լայն տիրույթում էլեկտրամագնիսական ալիքների կլանիչ, կառավարվող փուլային արձագանքով համակարգերի հետազոտում և մշակում, օպտիկական և տերահերցային տիրույթի միկրոչափական ռեզոնատորների հետազոտում։
Ամբիոնը բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգի շրջանակներում պետպատվերով և վճարովի հիմունքներով ապահովում է բարձրագույն կրթություն հետևյալ մասնագիտություններով.
Բակալավրի որակավորում`
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում:
Մագիստրոսի որակավորում`
Հեռահաղորդակցություն
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Լաբորանտ
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով