Տեսական ֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում:
Ընդունելության պահանջների վերաբերյալ մանրամասները՝ կայքէջի «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Տեսական ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել արդի ֆիզիկայի հիմնարար տեսությունների վերաբերյալ մասնագիտական խոր գիտելիք և իմացություն, ինչպես նաև փորձարարական հետազոտությունների արդյունքները մշակելու, դրանք տեսական հետազոտությունների կամ մոդելային հաշվարկների արդյունքների հետ համեմատելու կարողություն:
Ծրագրի շրջանավարտները ունակ կլինեն մոդելավորման արդյունքների հիման վրա կանխատեսումներ կատարելու և հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման որոշումներ կայացնելու:
Առավելությունները
Ծրագրում ուսումնառելու տարիներին ուսանողները ձեռք են բերում գիտական, գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաև բուհերի ուսումնական ծրագրերով մանկավարժական աշխատանք կատարելու հմտություններ:
Կարիերայի հնարավորությունները
«Տեսական ֆիզիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կազմակերպություններում ու ձեռնարկություններում և զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝
ա) հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում՝ տեսական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ և այլն), ֆիզիկական պրոցեսների մոդելավորման ոլորտում հետազոտություններ կատարող (կրտսեր, ավագ և այլն), փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, տեսաբան-վերլուծաբան, որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների գիտաշխատող,
բ) մասնագետների պատրաստման բնագավառում, ֆիզիկայի ստորաբաժումներում՝ ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, դասախոս, ասիստենտ, ավագ դպրոցներում՝ դասախոս մասնագիտական կողմնորոշման խորհրդատու:
Հնարավոր աշխատատեղերն են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Բյուրականի աստղադիտարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կազմակերպությունները, Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄԻՄՀ), Տրիեստի տեսական ֆիզիկայի ինստիտուտը (Իտալիա), Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող պետական և մասնավոր այլ ձեռնարկություններ, բնական գիտությունների ուղղվածությամբ ավագ դպրոցներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Արամ Սահարյան
saharian@ysu.am