
Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ինտեգրալ սխեմաների նախագծման բնագավառում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները:
Առավելությունները
Կրթական ծրագրի շրջանավարտը կունենան մասնագիտական անհրաժեշտ գիտելիք և իմացություն։
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացատրելու ինտեգրալ սխեմաների աշխատանքի սկզբունքը և նախագծման առանձնահատկությունները, կունենա գործնական մասնագիտական կարողություններ, ինչպես նաև կկարողանա նախագծել ինտեգրալ սխեմաներ «Սինոփսիս Արմենիա» ծրագրային գործիքներով։
Օգտվելով տեղեկատվության ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն)՝ կրթական ծրագրի շրջանավարտն ունակ կլինի դասակարգելու և վերլուծելու տեղեկատվությունը գործնական խնդիրներ ձևակերպելու և գործնական լուծումներ առաջարկելու համար, հաջողությամբ կներգրավվի և կաշխատի գիտահետազոտական խմբերում, ինչպես նաև կկարողանա ղեկավարել գիտաարտադրական միավորումեր։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը ինչպես նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտուրաներում։