Հորիզոն Եվրոպա – ՌԵԴԵՄՈՍ (REDEMOS)
2023 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը՝ «ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»): Ծրագիրը միտված է ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակազմավորմանը, ինչպես նաև կայուն ժողովրդավարությանը ԵՄ արևելյան հարևանությունում։
«ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»)-ը միավորում է հետազոտական և ակադեմիական տասնմեկ հաստատությունների կոնսորցիում՝ ներառյալ վեց համալսարաններ, չորս անկախ վերլուծական կենտրոններ և մեկ փոքր ու միջին ձեռնարկություն ամբողջ Եվրոպայից՝ ներառյալ ԵՄ-ի ոչ անդամ գործընկերներ ԵՄ արևելյան հարևանությունից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Շվեյցարիայից։ Ծրագիրը համակարգում է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը։
«ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»)-ը անդրադառնում է Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության փխրուն վիճակին և առաջարկում ԵՄ ժողովրդավարության աջակցության ուղիներ իր արևելյան հարևանությունում։ Ծրագիրը խոր ուսումնասիրություն է կատարում ԵՄ արևելյան հարևանության քաղաքական և կառավարման ռեժիմների ամբողջ սպեկտրի վերաբերյալ։
«ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»)-ը նպատակ ունի նոր ուղիներ բացելու և առաջարկելու ամբողջական, փոխակերպող վերակազմավորում ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության հասկացման, քաղաքականության մշակման և իրականացման մեջ՝ ապահովելով նաև մարգինալացված խմբերի ձայների լսելիությունը։
Ծրագիրը ամբողջությամբ ղեկավարվում է կանանց թիմի կողմից, ինչը կարևոր ուղերձ է հզորացման և ներառականության աջակցության համար։ Հետազոտությունը անցկացվելու է երեք տարվա ընթացքում (2023-2025 թթ.)՝ նպատակ ունենալով հասկանալու և լուծելու ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության հիմնական մարտահրավերները և առաջարկելու ԵՄ ժողովրդավարության աջակցության ուղիներ տարածաշրջանում։ «ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»)-ը ձգտում է ստեղծելու ԵՄ ժողովրդավարության համագործակցության այլընտրանքային տեսլական՝ հիմնված ակտիվ, խորհրդակցական մոտեցումների վրա և ազդելու ԵՄ մակարդակով քաղաքականության մշակմանը՝ մշակելով նորարարական քաղաքականության գործիքակազմ, որը հնարավորություն կտա ԵՄ-ին նպաստելու կայուն ժողովրդավարական փոփոխություններին և մեծացնելու իր հարևանության կայունությունը։
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան - համակարգող
Երևանի պետական համալսարան, Հայաստան
Կիևի տնտեսագիտության դպրոց, Ուկրաինա
Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամ, Վրաստան
Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա
Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոն, Էստոնիա
Հասարակական նախաձեռնությունների զարգացման ինստիտուտ, Մոլդովա
Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոն, Վրաստան
Աթենքի տեխնոլոգիական կենտրոն, Հունաստան
Սանկտ Գալենի համալսարան, Շվեյցարիա
Սուրեյի համալսարան, Մեծ Բրիտանիա
«ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS»)-ը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում
«ՌԵԴԵՄՈՍ» («REDEMOS») ծրագիրը իրականացվում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից՝ հետազոտական բաժնի ղեկավար Արուսյակ Ալեքսանյանի առաջնորդությամբ։ Կենտրոնը համաղեկավարում է WP2-ը Սուրեյի համալսարանի հետ և ներգրավված է WP 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10-ի իրականացման մեջ։
Այս ծրագիրը ֆինանսավորում է ստացել Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտական և նորարարական ծրագրից՝ համաձայն №101061738 դրամաշնորհային համաձայնագրի։ Կից գործընկեր Սուրեյի համալսարանը ստացել է ֆինանսավորում ՄԲ-ի հետազոտությունների նորարարությունների խորհրդից՝ «Հորիզոն Եվրոպա» ֆինանսավորման երաշխիքի շրջանակում՝ համաձայն №10040721 դրամաշնորհի։ Կից գործընկեր Սանկտ Գալենի համալսարանը ֆինանսավորում է ստացել Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարությունից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության, ՄԲ-ի հետազոտությունների և նորարարությունների խորհրդի և Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարության տեսակետներին: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՄԲ-ի հետազոտությունների և նորարարությունների խորհրդը, ո՛չ Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարությանը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար: