
Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն
Բակալավրի կրթական ծրագիր
«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է ․
- զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խորացված ուսուցում թարգմանաբանության ոլորտում,
- նրանց տալ տեսական և գործնական գիտելիքներ՝ թարգմանաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար,
- սովորեցնել մասնագիտական տարբեր բնագավառներում թարգմանական գործունեություն ծավալելու և որակյալ թարգմանություն կատարելու գործնական հմտություններ:
Որակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է, և աշխատանքի տեղավորման հնարավորությունները նույպես բազմազան են: Սույն ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտում, ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչը զգալիորեն կխթանի մրցունակությունն աշխատաշուկայում:
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ հաստատություններում և կազմակերպություներում՝ տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններ, մասնագիտական տարբեր ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններ և միջպետական համատեղ ձեռնարկություններ, նոտարական գրասենյակներ, դատարաններ, բանկեր, տուրիստական գործակալություններ և այլ կազմակերպություններմ, ինչպես նաև պետական մի շարք այլ հաստատություններ և մասնավոր ձեռնարկություններ։
Ծրագրի ընդունելությունն իրականացվում է՝ ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի, ՀՀ Կառավարության որոշում ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 –Ն)։
Տվյալ մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է՝ ըստ հետևյալ ընդունելության քննությունների արդյունքների՝
Հայոց լեզու (գրավոր),
Անգլերեն (գրավոր)։