- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
- Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը հիմնադրվել է 1933 թ․` սկզբնապես կոչվելով Ֆիզիկական աշխարհագրության ամբիոն, իսկ 2009 թ․՝ վերանվանվելով Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն: Ամբիոնի վարիչն է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Գրիգորյանը։
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի աշխատակիցները հետազոտել և հետազոտում են հանրապետության տարածքի էրոզիոն, սելավային, տեղատարման երևույթները, ջրային ռեսուրսների և բնության պահպանության հիմնախնդիրները: Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են գիտական բազմաթիվ հոդվածների և մենագրությունների տեսքով: Ամբիոնում միաժամանակ կատարվում են գիտամեթոդական աշխատանքներ: Ամբիոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ բուհական դասագրքերի ու ձեռնարկների:
Ամբիոնը ապահովում է ֆիզիկաաշխարհագրական, ջրաօդերևութաբանական դասընթացների կազմակերպումը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց թվում՝ հեռազննման և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (ԱՏՀ): Անցած ժամանակաշրջանում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում կատարվել են ֆիզիկական աշխարհագրության, բնական և անթրոպոգեն լանդշաֆտների, կլիմայի գլոբալ փոփոխության, ֆիզիկաաշխարհագրական և ջրաօդերևութաբանական տարբեր գործընթացների հետազոտման ուղղություններով:
Վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնվել է ամբիոնի համագործակցությունն աշխարհի մի շարք երկրների առաջատար համալսարանների հետ: 2010 թ. ԵՊՀ-ի և Ռուսական պետական ջրաօդերևութաբանական համալսարանի (ՌՊՋՀ, Սանկտ Պետերբուրգ), իսկ 2016 թ.՝ ԵՊՀ-ի և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի միջև կնքվել է գիտական համագործակցության և ուսանողների փոխանակման պայմանագիր, որը 2022 թ. հունվարից երկարաձգվել է ևս 3 տարով:
Ամբիոնն իրականացնում է «Աշխարհագրություն» բակալավրիատական և «Ջրաօդերևութաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Կոնտակտներ
Հեռ․՝ (+374 60) 710 449 (ներքին՝ 34-49)
Էլհասցե՝ agrigoryan@ysu.am
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ասիստենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով
Դասախոս