ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն» և «Երկրաբանություն» կրթական ծրագրերի 2-րդ կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Սյունիքի մարզում:
Ուսանողները երկշաբաթյա պրակտիկայի ընթացքում ծանոթանում են Հայաստանի հարավային շրջանի աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկություններին, տեղում ուսումնասիրում Սյունիքի մարզի տնտեսական կարողությունները:
Նշենք, որ պրակտիկայի կազմակերպական և ֆինանսական մասը ամբողջովին ապահովում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։ Պրակտիկայի կազմակերպական աշխատանքները վերահսկում է ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արման Վարդանյանը։