
Սերվիս
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի նպատակն է պատրաստել սերվիսի ոլորտի ղեկավարման, պլանավորման և կազմակերպման մասնագետներ, որոնք.
- կիմանան սերվիսագիտության տեսությունը և կտիրապետեն մեթոդաբանությանը,
- կկարողանան մշակել սերվիսային գործի կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր, ծավալել սերվիսի ոլորտի կառավարման պրակտիկ մասնագիտական գործունեություն,
- ունակ կլինեն կիրառելու տեսական գիտելիքները, գործնական կարողությունները և հմտությունները` սերվիսի ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին համապատասխան:
Ուսուցման ձևը՝ հեռակա
Տևողությունը՝ 2.5 տարի
Ուսման վարձը՝ 650.000 ՀՀ դրամ
Շնորհվող որակավորումը՝ Սերվիսի մագիստրոս
Մասնագիտական պրակտիկա
Ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա, որի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները: Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ուսումնական և գիտական հաստատություններում, պետական կառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում, ինչպես նաև տվյալ մասնագիտության ոլորտային այլ կազմակերպություններում, որոնք ունեն նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և բարձրակարգ մասնագետներ: