- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
- Հոգեբանական աջակցության ուսումնական լաբորատորիա
Հոգեբանական աջակցության ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում 2022 թվականից գործում է Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիան: Այն հնարավորություն է տալիս ԵՊՀ ուսանողներին ստանալու անվճար հոգեբանական աջակցություն, անձնային աճի և ինքնակարգավորման հմտություններ, ինքնաներկայացման և ժամանակի կառավարման ունակություններ:
Հոգեբանական աջակցության լաբորատորիայի գործառույթները
ԵՊՀ ուսանողներին տրամադրել անվճար հոգեբանական աջակցություն:
Կազմակերպել մագիստրատուրայում սովորող հոգեբանների պրակտիկան և նրանց պատրաստել որպես պրակտիկ հոգեբաններ:
Ուսումնական խմբերի ստեղծում՝ մասնագիտական հմտությունների ձևավորման և գործնական գիտելիքների ձեռքբերման համար:
Թրեյնինգային և սուպերվիզիոն խմբերի կազմակերպում հոգեբան ուսանողների համար:
Միջոցառումների կազմակերպում, որոնք կնպաստեն հոգեբան ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Ուսումնառության կազմակերպում լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով (կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր):
Սեմինարների և քննարկումների կազմակերպում, որոնք կնպաստեն ԵՊՀ ուսանողների հոգեբանական և անձնային աճին:
ԵՊՀ ուսանողներին հոգեբանական աջակցության տրամադրում՝ անհատական և խմբային ձևաչափերով:
ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն դիմելու ուսումնագործնական լաբորատորիա հոգեբանական աջակցություն ստանալու համար: Այցելուն հնարավորություն ունի մինչև 12 անվճար հանդիպում ունենալ մագիստրատուրայի ուսանող հոգեբանների հետ: Ուսանող-մասնագետը անցկացնում է անհատական խորհրդատվություն ըստ այցելուի հայցի՝ պահպանելով հոգեբանի աշխատանքի էթիկական նորմերը:
Համալսարանի ուսանողները կարող են դիմել ուսանող-մասնագետներին հետևյալ խնդիրներով՝
անհատական խորհրդատվության՝ միջանձնային հարաբերություններ, կոնֆլիկտային իրավիճակներ, ադապտացիոն խնդիրներ, անձի ինքնիրացման հետ կապված հարցեր, հուզական և վարքային բնույթի հարցեր և այլն,
խմբային թրեյնինգների՝ անձնային աճ, ինքնակարգավորում, պլանավորում և այլն:
Ուսանող-մասնագետն իր հերթին պարտադիր անցնում է անհատական և խմբային սուպերվիզիաներ:
Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիան համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան անհատ հոգեբանների ու կազմակերպությունների հետ:
2023 թվականից լաբորատորիան համագործակցել է մի շարք կամավոր հոգեբանների հետ, որոնք ԵՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտներ են: Համագործակցության շրջանակում անցկացվել են անվճար հոգեբանական խորհրդատվություններ ԵՊՀ ուսանողների համար:
ԵՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների համար լաբորատորիայի գործունեությունն առաջնային նշանակություն ունի, քանի որ ծրագրերի շրջանակում նրանք ձեռք են բերում պրակտիկ փորձ: Նրանք զարգացնում են խորհրդատվական հմտությունները փորձառու մասնագետների վերահսկողությամբ, ստանում են տեսական և պրակտիկ գիտելիքներ: Այս ամենը նրանց հնարավորություն է տալիս մասնագիտական ոլորտում առավել հեշտ և ճիշտ հիմքով սկսելու սեփական կարիերան:
Կոնտակտներ
Էլհասցե՝ psylab.ysu@gmail.com