Ս.թ. հոկտեմբերի 20-ին Անձի հոգեբանության ամբիոնում հյուրընկալվեց Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Ասմոլովը։
«Անձի հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ ուսանողներ։
Հանդիպումը նվիրված էր անձի հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրների, անձի հոգեբանության տեղի և դերի, հոգեբանների՝ անձին ուսումնասիրելու կարևորության քննարկմանը։ Մասնակիցները եզակի հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու անձամբ Ա․ Ասմոլովին և քննարկում ծավալելու։
Հանդիպումը ոգևորիչ էր. մասնակիցները շատ տպավորված էին: