Ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակում գիտաճանաչողական այց կատարեցին ավիացիայի զորամաս։ Այցի շրջանակում նրանք ծանոթացան հրշեջ հաշվարկի աշխատանքին և գործառույթներին, զինվորական հանդերձանքի լրակազմին, անկարգելներին՝ ուսումնասիրելով դրանց կառուցվածքն ու կիրառման եղանակները։
Ուսանողները գործնականում յուրացրին կրակմարիչներից օգտվելու հմտությունները՝ ինքնուրույն կատարելով պայմանական կրակի մարում։ Այնուհետև զորամասի օդաչուները ներկայացրին այն ինքնաթիռները, որոնցով կատարում են թռիչքներ։ Ուսանողներին հատկապես հետաքրքրեց ուսումնական ինքնաթիռը, որով ապագա օդաչուները կատարում են իրենց առաջին թռիչքները։
Գիտայցը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն տեսականորեն, այլև գործնականորեն ծանոթանալու արտակարգ իրավիճակներում աշխատելու առանձնահատկություններին և զինվորական մասնագիտությունների նրբություններին։