
Սոցիալական աշխատանք
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
1996 թ. սեպտեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում հաջողությամբ իրականացվում է «Սոցիալական աշխատանք» բակալավրի քառամյա ծրագիրը, որի շրջանավարտներն աշխատում են ՀՀ սոցիալական ոլորտի պետական կառույցներում, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում։
Ընդունելության պահանջները
Ընդունելության համար պահանջվող քննություններն են՝ «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» (անգլերեն) կամ «Կենսաբանություն»։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ և հմտություններ հասարակության մեջ սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, խոցելի խմբերի կարիքների գնահատման, կարիք ունեցող անձանց, խմբերին, ընտանիքներին և համայնքներին աջակցելու, միջամտության պլան կազմելու, սոցիալական դեպքի վարման, սոցիալական խորհրդատվության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ադվոկացիա և լոբինգ, ինչպես նաև մասնագիտական սուպերվիզիայի իրականացման ուղղությամբ։
Առավելությունները
Սոցիալական աշխատանքը ինտեգրատիվ պրակտիկայի վրա հիմնված մասնագիտություն է, որը նպաստում է սոցիալական փոփոխություններին, զարգացմանը, համախմբվածությանը և մարդկանց ու համայնքների հզորացմանը:
Կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տարբեր ոլորտներում գործող ինչպես պետական, այնպես էլ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններում` զբաղեցնելով սոցիալական աշխատողի, դեպք վարողի, սոցիալական ծրագրեր մշակողի և գնահատողի, սուպերվիզորի պաշտոնները։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում:
Կոնտակտներ