Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031804.02.7 - Հասարակայնության հետ կապեր
Մասնագիտացումը՝
031804.02.7 - Ռազմավարական հաղորդակցություն
Շնորհվող որակավորումը՝
Հասարակայնության հետ կապերի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ01
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել պատկերացում թվային հաղորդակցությունների տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ,
· ներկայացնել թվային հաղորդակցություններում տվյալների հավաքման և վերլուծության գործիքակազմն ու դրա հնարավորությունները, · ներկայացնել արդի տեխնոլոգիաները, որոնց կիրառությունը փոխում է հաղորդակցությունների ոլորտը (LLM և generative կոնցեպտով աշխատող արհեստական բանականություն), · ծանոթացնել վիզուալ հաղորդագրություն և ստեղծագործական կոնտենտ ստեղծելու համար նախատեսված և մասնագիտական լայն կիրառություն ունեցող ծրագրերին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. պատկերացում կազմել թվային հաղորդակցությունների տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ, 2. կցել վերլուծական գործիքները (այդ թվում նաև manual tracking) կայքին և կատարել հավաքված տվյալների վերլուծություն, համադրել ու ցուցադրել դրանք Looker Studio-ի միջոցով, 3. ստեղծել գովազդային արշավներ սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում, 4. Կիրառել արհեստական բանականության գործիքակազմը մարքեթինգային գործընթացների օպտիմալացման նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. Google Analytics 2. Google Looker Studio 3. Google Tag Manager 4. Adobe CC (ներածական) 5. Meta business (Instagram + Facebook գովազդներ և հաշիվների կառավարում) 6. Midjourney generative AI 7. Chat GPT 8. Google Bard 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել պատկերացում թվային հաղորդակցությունների տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ,
· ներկայացնել թվային հաղորդակցություններում տվյալների հավաքման և վերլուծության գործիքակազմն ու դրա հնարավորությունները, · ներկայացնել արդի տեխնոլոգիաները, որոնց կիրառությունը փոխում է հաղորդակցությունների ոլորտը (LLM և generative կոնցեպտով աշխատող արհեստական բանականություն), · ծանոթացնել վիզուալ հաղորդագրություն և ստեղծագործական կոնտենտ ստեղծելու համար նախատեսված և մասնագիտական լայն կիրառություն ունեցող ծրագրերին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. նախագծային մեթոդ
2. համագործակցային ուսուցում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքային գնահատումն իրականացվում է 2 ընթացիկ հարցումների արդյունքների հիման վրա՝
1. 1-ին ընթացիկ հարցում. անցկացվում է համակարգչով /հարցատոմսը պարունակում է 4 հարց. 2. 2-րդ ընթացիկ հարցում. անցկացվում է համակարգչով /հարցատոմսը պարունակում է 4 հարց։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Վերլուծական գործիքակազմի ներկայացում
2. Վերլուծական գործիքների կցում 3. Manual tracking-ի ստեղծում GTM-ի միջոցով 4. GTM-ի փոփոխականների (variables), ձգանների (triggers), պիտակների (tags) ներկայացում 5. Թվային մարքեթինգի տերմինաբանական բառարանի ներկայացում 6. Տվյալների վերլուծույթուն 7. LLM կոնցեպտը արհեստական բանականությունում 8. Generative AI կոնցեպտը արհեստական բանականությունում 9. Հաղորդակցային ռազմավարության և տարբեր տեքստերի մշակումը՝ արհեստական բանականության օգնությամբ 10. Տեսողական կոնտենտի ստեղծում՝ արհեստական բանականության միջոցով։ |
||
2201 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ02
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է`
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ, · ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. ընտրելու համապատասխան մեթոդներ` կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից, 3. մատնանշելու սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը. բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կառուցելու հետազոտական ծրագիր, մշակելու հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ախտորոշելու սոցիոլոգիական հիմնախնդիրները, 2. ճշգրտորեն ընտրելու հետազոտական համապատասխան մեթոդաբանություն, գրագետ համադրելու հետազոտության նպատակից բխող մեթոդներ, ձևավորելու հետազոտության ընտրանք, մշակելու դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, 3. կիրառելու սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, վերլուծելու և մեկնաբանելու սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմելու հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ. գ. ընդհանրական կարողություններ 1. նախագծելու սոցիոլոգիական հետազոտության ծրագիր, 2. վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ, ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է`
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ, · ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
· ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում, · լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որը ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հետազոտության հասկացությունը և տեսակները:
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները: 3. Հետազոտության նպատակի սահմանումը: 4. Սոցիալական երևույթների չափելիությունը. հետազոտական ինդիկատորները: 5. Վերլուծական միավորների ընտրությունը և ընտրանքը: 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները: 7. Տեղեկատվության մշակումը, վերլուծությունը: 8. Տեղեկատվության մշակման մեթոդները և գործիքները (SPSS, Nvivo և այլն): 9. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները: |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ05
1. Դասընթացի նպատակ
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպեկտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու և տարբերակելու բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները, · գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար։ գ. ընդհանրական կարողություններ · օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, · իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ
· սեմինարներ · քննարկումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է՝
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, · սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ 1. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է՝
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, · սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Սեմինար · Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ04
1. Դասընթացի նպատակ
· Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։ Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Բովանդակային առումով սահմանելու և մեկնաբանելու այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից։ 2. Վերլուծելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա։ 3. Իմանալու կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները 4. Հասկանալու կարիերայի գործընթացի մեխանիզմները և հաջող կարիերա կառուցելու միջոցները և մեթոդները։ 5. Հասկանալու կարիերայի պլանավորման հոգեբանական օրինաչափությունները, կարիերային աճի հաջողության/ անհաջողության պատճառները և պայմանները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. Նախագծելու կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում տարանջատելու։ 2. Կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում։ (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն) 3. Անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում գ. ընդհանրական կարողություններ 1. Աշխատելու փոքր խմբերի հետ 2. Անցկացնելու անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։ Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունքներ
· սեմինար-քննարկումներ · գրականության ինքնուրույն վերլուծություն · վարժություններ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
2. Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ 3. Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ 4. Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ 5. Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Ռազմավարական հաղորդակցություն | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ2
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողներին տրամադրել գիտելիք պետական, հանրային, մասնավոր կառույցների ռազմավարական հաղորդակցության համար պատասխանատու օղակների գործառնության մոդելների վերաբերյալ, ուսանողներին տրամադրել գիտելիք ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. ծանոթանալ ռազմավարակն հաղորդակցության սկզբունքներին և բաղադրիչներին, 2. քննարկելու PR-ի ժամանակակից տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումներն ու սկզբունքները, 3. Իրականացնելու թիրախային լսարանի քարտեզագրում և թիրախային ուղերձների մշակում: բ.(գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառելու զանգվածային և հաղորդակցման գործընթացների, սոցիալական փոխգործունեության և դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները, 2. մշակելու և իրականացնելու ճգնաժամային, կոնֆլիկտային իրավիճակների կանխատեսում, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ տեղեկատվական միջոցառումներ, 3. տեղայնացնելու ժամանակակից տեսություններում և տարբեր PR-մոդելների շրջանակներում կիրառվող վերլուծական և մեկնաբանական հնարքները, 4. Տիրապետելու ներքին և արտաքին հաղորդակցության հիմնական գործիքակազմին։ գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. արդյունավետորեն օգտվելու տարատեսակ աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), 2. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքը, 3. գնահատել ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողներին տրամադրել գիտելիք պետական, հանրային, մասնավոր կառույցների ռազմավարական հաղորդակցության համար պատասխանատու օղակների գործառնության մոդելների վերաբերյալ, ուսանողներին տրամադրել գիտելիք ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. ուսուցման ակտիվ մեթոդներ՝ անհատական առաջադրանքներ, խմբային քննարկումներ և այլն/ 3. զեկուցում 4. պրեզենտացիաներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հաղորդակցություն հասկացությունը, հաղորդակցության դերն ու նշանակությունը ժամանակակից հասարակություններում։ Ժողովրդավարական հասարակությունների հաղորդակցային պահանջները։
2. Հաղորդակցության մոդելների զարգացման դինամիկան. միակողմանի և երկկողմանի հաղորդակցություն։ 3. Հանրային հաղորդակցման մենախոսական մոդելների էությունը՝ Publicity and News Agency մոդելները՝ Փ.Բարնումի և Այվի Լիի ներդրումը մասնագիտության զարգացման գործում, 4. Հանրային հաղորդակցման երկխոսական մոդելների զարգացումը՝ երկկողմանի ասիմետրիկ և երկկողմանի սիմետրիկ մոդելները։ 5. Է.Բերնայսի ներդրումը հաղորդկացության ոլորտի զարգացման գործում: Անտեսանելի կառավարության հասկացության քննարկումներից մինչև համաձայնության ինժեներիա։ 6. Հաղորդակցության ռազմավարության մշակում, ներկայացում, իրականացում: Հիմնախնդրի սահմանման խնդիրը հաղորդակցային ռազմավարական արշավներում. SWOT, PEST/PESTEL վերլուծություն։ 7. Նպատակի սահմանման գործընթացի բարդությունները հաղորդակցային արշավներում։ Երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ռազամվարական նպատակներ։ 8. Հասարակայնության հասկացությունը PR-ում: Ներքին և արտաքին, լատենտ և ակտիվ հասարակայնություններ: 9. Թիրախային լսարանների տիպաբանումը: Թիրախային լսարանի քարտեզագրում և ուղերձների մշակում: 10. Կազմակերպության և իր հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցություն` RACE համակարգի էությունը: 11. Կազմակերպություն - հասարակայնություն հաղորդակցման փուլերը: Հաղորդակցային արշավի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը: 12. Հետադարձ կապը ռազմավարական հաղորդակցություններում։ Հաղորդակցային արշավների արդյունավետության գնահատում։ 13. Երկարատև-էվոլյուցիոն արշավներ, կարճատև ակցիաներ: 14. Կազմակերպության իմիջ, իմիջի տեսակները: Կազմակերպության իմիջի և հեղինակության ձևավորման առանձնահատկությունները: Իմիջի և հեղինակության բարելավմանը ուղղված միջոցառումներ: 15. Ներքին և արտաքին հաղորդակցություն: 16. Հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում: |
||
2201 | Մեդիահարաբերություններ և հաղորդակցման գործիքներ (ՀԲ) | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ3
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք ԶԼՄ-ի սոցիալական դերի և նշանակության, ԶԼՄ-ների որպես զանգվածային գիտակցության և վարքի վրա առավել ազդեցիկ գործոնի վերաբերյալ,
· ուսանողներին տրամադրել գիտելիքներ ԶԼՄ-ների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմքերի, սկզբունքների, PR տեքստերի կազման և մեդիային տրամադրման ձևերի վերաբերյալ, · ծանոթացնել արդյունավետ անվանումների, նշանաբանների և այլ տեսակի տեքստերի ստեղծման կանոններին և զարգացնել ցանկացած ժանրի, տեսակի, ծավալի գովազդային և այլ հրապարակային տեքստեր գրելու կարողություններ, · ձևավորել արդյունավետ PR տեքստեր կազմելու հմտություններ՝ հաղորդագրություններ, հայտարարություններ, մեդիա-փաթեթներ և այլն, · Ուսանողների ծանոթացնել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների կողմից ԶԼՄ-ների հետ աշխատանքի հիմնական մոտեցումներին և սկզբունքներին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն
1. քննարկելու ԶԼՄ-ների ժամանակակից տեսությունները, մեդիագործունեության հայեցակարգային մոտեցումները, մեդիաուսումնասիրությունների (Media Studies) հիմնական հասկացությունները, 2. մեկնաբանելու ԶԼՄ-ների հետ համագործակցման հիմնախնդիրները, հիմնական սկզբունքները, արդյունավետ մեդիահարաբերությունների հաստատման հիմքերը, 3. սահմանելու և մեկնաբանելու տարբեր հիմնախնդիրների լուսաբանման էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են հաղորդակցության և տեղեկատվական ոլորտը, 4. քննարկելու արդյունավետ տեքստերի ձևավորման հիմնախնդիրները, հիմնական սկզբունքները, 5. Ներգրավելու ԶԼՄ-ները պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների գործունեության լուսաբանման և վերջիններիս կողմից ուղերձի ներկայացման գործում։ բ.գործնական մասնագիտական կարողություններ 1. մշակելու տեղեկատվական փաթեթներ (PR փաստաթղթերի) պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների տարբեր միջոցառումների և տարբեր թիրախային լսարանների համար 2. մշակելու բրենդային հաղորդակցութունների համար նախատեսված տեքստերը՝ անվանում, կարգախոս, հստակ ուղերձ ներկայացնող և գործողության կոչ պարունակող տեքստեր, 3. մշակելու տեղեկատվական փաթեթներ (PR փաստաթղթերի) և կազմակերպել լրատվամիջոցների համար հատուկ միջոցառումներ` մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ, պրես-տուրեր և այլն, 4. պատրաստելու գրավոր հաղորդագրություններ, կազմել PR տեքստեր, 5. մշակելու պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների մեդիահարաբերությունների ռազմավարություն և գործողությունների ծրագիր։ գ.ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արդյունավետորեն օգտվելու տարատեսակ աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), 2. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները, 3. գնահատելու ընթացիկ տեղեկատվական գործընթացները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք ԶԼՄ-ի սոցիալական դերի և նշանակության, ԶԼՄ-ների որպես զանգվածային գիտակցության և վարքի վրա առավել ազդեցիկ գործոնի վերաբերյալ,
· ուսանողներին տրամադրել գիտելիքներ ԶԼՄ-ների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմքերի, սկզբունքների, PR տեքստերի կազման և մեդիային տրամադրման ձևերի վերաբերյալ, · ծանոթացնել արդյունավետ անվանումների, նշանաբանների և այլ տեսակի տեքստերի ստեղծման կանոններին և զարգացնել ցանկացած ժանրի, տեսակի, ծավալի գովազդային և այլ հրապարակային տեքստեր գրելու կարողություններ, · ձևավորել արդյունավետ PR տեքստեր կազմելու հմտություններ՝ հաղորդագրություններ, հայտարարություններ, մեդիա-փաթեթներ և այլն, · Ուսանողների ծանոթացնել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների կողմից ԶԼՄ-ների հետ աշխատանքի հիմնական մոտեցումներին և սկզբունքներին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. մեդիատեքստերի պատրաստում 3. գործնական աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության քննական առաջադրանքն իրենից ներկայացնում է հետազոտական աշխատանք, որն ուսանողը սահմանված ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: Տեղեկատվական հասարակություն. առանձնահատկությունները և խնդիրները:
2. Զանգվածային հաղորդակցություն և զանգվածային լրատվության միջոցներ` տպագիր և էլեկտրոնային մեդիա: 3. Մեդիահարաբերություններ: ԶԼՄ-ների հետ փոխազդեցության անհրաժեշտությունը: 4. Տեքստ: Տեքստի տեսություն: Տեքստի կառուցվածքը և հիմնական տարրերը: Սեմիոտիկա, սեմանտիկա և պրագմատիկա. մեդիատեքստի բովանդակային վերլուծության հիմքերը։ Նշանաբանությունը PR տեքստում, իմաստաբանությունը PR տեքստում, պրագմատիկան կամ PR տեքստի հաղորդակցման ուղիները և շրջանակը: 5. Գրավոր հաղորդակցության հիմունքները և PR նյութերի դասակարգումը: Գրավոր PR հաղորդակցության իրավական և էթիկական ասպեկտները: 6. Տեղեկատվա-լրատվական նյութերի տրամադրման ձևերը` մամուլի ասուլիս, շնորհանդես, մամուլի հաղորդագրություն, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցներ: 7. Կազմակերպության կողմից վերահսկվող՝ արտաքին լսարանի համար նախատեսված PR նյութերի պատրաստում: Մամուլի հաղորդագրություն: Տեղեկատվական ժողովածու: Բեքգրաունդեր: Կենսագրություն: Հայտարարություն: Մեմորանդում: Մեդիա-կիտ: 8. Կազմակերպության կողմից վերահսկվող՝ ներքին լսարանի համար նախատեսված PR նյութեր: Լրագրողական նյութեր: 9. Քոփիրայթինգի էությունը և նպատակները: Քոփիրայթինգի հիմնական ձևերը: 10. Լեզվական մանիպուլյացիա: Ոճական հնարներ: Ասոցիացիաներ: Կոնցեպտուալ անվանումներ: Տառեր և թվանշաններ: Բառախաղ: 11. PR և Internet: Համացանցային տեխնոլոգիաների նշանակությունը սոց. հաղորդակցությունների կազմակերպման և կառավարման գործում: Նոր ԶԼՄ-ներ. նկարագրությունն ու առանձնահատկությունները, WEB-2.0: 12. Մեդիահարաբերությունների արդյունավետությունը. չափման անհրաժեշտությունը, մեթոդաբանությունը: |
||
2201 | Ռազմավարական հետազոտություններ (ՀԲ) | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ4
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիք ռազմավարական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկել հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. կախված հետազոտական հիմնախնդրից և նպատակից որոշել և ընտրել համապատասխան մեթոդներ, 3. որոշակիացնել սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. պլանավորել և նախագծել հետազոտական ծրագիր, մշակել հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ձևավորել հետազոտության ընտրանք, մշակել դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, 2. կիրառել սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, 3. վերլուծել և մեկնաբանել սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմել հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. մասնակցել խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները, 2. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիք ռազմավարական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացը բաղկացած է դասախոսություններից և գործնական պարապմունքներից:
2. Դասընթացը ենթադրում է ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում: 3. Դասընթացը ենթադրում է լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որը ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության քննական առաջադրանքն իրենից ներկայացնում է հետազոտական աշխատանք, որն ուսանողը սահմանված ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը։ Ռազմավարական հետազոտության էությունը։
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները։ Հետազոտական ռազմավարություն։ 3. Հետազոտության նպատակի սահմանում։ 4. Սոցիալական երևույթների չափելիություն. հետազոտական ինդիկատորներ։ 5. Վերլուծական միավորների ընտրություն և ընտրանք։ 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները։ 7. Հարցման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 8. Փաստաթղթերի վերլուծություն (ավանդական և կոնտենտ), ինտերնետը որպես փաստաթուղթ։ 9. Դիտարկման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները։ 10. Գիտափորձի իրականացման առանձնահատկությունները հասարակական գիտություններում։ 11. Հետազոտության իրականացման առանձնահատկությունները։ 12. Ինֆորմացիայի մշակում և վերլուծություն։ 13. Ինֆորմացիայի մշակման տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ (SPSS, Nvivo և այլն)։ 14. Ինֆորմացիայի վերլուծության սկզբունքներն ու առանձնահատկությունները։ 15. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները։ |
||
2201 | Հանրային քաղաքականություն և պետական կառավարում | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ5
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին ծանոթացնել պետական կառավարման համակարգի գործառման առանձնահատկություններին,
· Ուսանողներին ծանոթացնել պետական մարմինների կառավարման հիմնական մեթոդներին և տեխնոլոգիաներին, դրանց կիրառման միջազգային և տեղական լավագույն փորձին, · Ուսանողներին ներկայացնել իրավական և մեթոդական հիմքերը, կարևոր որոշոումների ընդունման գործընթացներում քաղաքացիների ներգրավման և մասնակցայնության ապահովման մեխանիզմները, · Ուսանողներին ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների դերը կարևոր որոշումների ընդունման գործում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. Վերլուծել պետական ծառայության տարբեր երկրների համակարգերն ու մոդելները։ 2. Վերլուծել պետական կառավարման և հանրային քաղաքականության տեսություններն ու զարգացման պատմությունը։ 3. Վերլուծել պետական կառավարման հիմնական գործառույթները։ բ.(գործնական մասնագիտական կարողություններ) 1. Օգտագործել կարևոր որոշոումների ընդունման գործընթացներում քաղաքացիների ներգրավման և մասնակցայնության ապահովման մեխանիզմները, 2. Տարբերել պետական մարմինների կառավարման հիմնական մեթոդներին և տեխնոլոգիաներին, 3. Գնահատել պետական կառավարման և կարգավորման ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետությունը: գ.(ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. Գրագետ հաղորդակցվել քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների հետ, ներգրավել իրենց հանրային քննարկումներում։ 2. Ուսումնասիրել տեղեկատվական հոսքերն ու դիրքավորել այս դաշտում համապատասխան պետական կառույցը։ 3. Առաջարկել իրավիճակային ստեղծարար լուծումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին ծանոթացնել պետական կառավարման համակարգի գործառման առանձնահատկություններին,
· Ուսանողներին ծանոթացնել պետական մարմինների կառավարման հիմնական մեթոդներին և տեխնոլոգիաներին, դրանց կիրառման միջազգային և տեղական լավագույն փորձին, · Ուսանողներին ներկայացնել իրավական և մեթոդական հիմքերը, կարևոր որոշոումների ընդունման գործընթացներում քաղաքացիների ներգրավման և մասնակցայնության ապահովման մեխանիզմները, · Ուսանողներին ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների դերը կարևոր որոշումների ընդունման գործում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· անհատական առաջադրանքներ, · խմբային քննարկումներ · բանավեճեր · առանձին դեպքերի վերլուծություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. «Պետական կառավարում» հասկացության սահմանումը. տարբերությունները պետական և հանրային կառավարման միջև,
2. Պետական կառավարման համակարգերի զարգացման պատմությունը 3. Քաղաքացիական հասարակությունը և պետական կառավարումը, 4. Պետական կառավարման համակարգի բաղադրիչները, 5. Պետությունը որպես պետական կառավարման կենտրոնական տարր, 6. Պետական իշխանության ճյուղերը և դրանց գործառույթները, 7. Տեղական ինքնակառավարման սկզբունքները և պետության հետ փոխգործակցությունը, 8. Հանրային ծառայության համակարգերը. քաղաքացիական ծառայություն, տեղական ծառայություն, հատուկ ծառայություններ, 9. Հանրային ծառայողը որպես պետական կառավարման հիմնական օպերատոր: Պետական և հանրային ծառայողի էթիկայի և բարեվարքության կանոնները: 10. Պետական կառավարման արդյունավետության գնահատման սկզբունքներն ու գործիքները, 11. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումն ու ազդեցությունը տարբեր շահերի համադրման և հաշվի առնման ընթացքը հանրային քաղաքականութունների մշակման գործում, 12. ԶԼՄ-ների դերը պետական կառավարման ժամանակակից համակարգում, 13. Պետական կառավարման ֆինանսական գործիքները. հարկում և բյուջետավորում, 14. Պետական կառավարման պարադիգմը Հայաստանում 21-րդ դարում։ |
||
2201 | Տեղեկատվական անվտանգություն և ճգնաժամային հաղորդակցություն | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ6
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել տեղեկատվական անվտանգության խնդիրներին և դրանց չեզոքացման ուղիներին,
· բացահայտել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների դերը տեղեկատվական հասարակության ձևավորման և տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ հասարակական դիմադրողականության ամրապնդման գործում, · մատնանշել ՀՀ տեղեկատվական ներքին և արտաքին սպառնալիքները, դրանց չեզոքացմանն ուղղված միջոցները, · ներկայացնել տեղեկատվական պատերազմների բնույթն ու էությունը, ԶԼՄ համակարգում տեղեկատվական պատերազմներին բնորոշ գործառույթներն էթիկական և իրավական կողմերը, · Ներկայացնել ճգնաժամային իրավիճակներում պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների հաղորդակցության առանձնահատկությունները, ուղերձների համակարգման և ներկայացման ընթացակարգերը, թիրախային լսարանի հետ հաղորդակցման ուղիները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու «տեղեկատվական անվտանգություն» հասկացությունը, 2. պարզաբանելու տեղեկատվական անվտանգության մոտեցումներն ու տեսությունները, 3. վերլուծելու տեղեկատվական անվտանգության գործառույթները, 4. Մշակելու ճգնաժամային հաղորդակցության՝ իրավիճակին հարմարեցված մոտեցումներ և գործողություններ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու տեղեկատվական անվտանգության մեթոդները ներքին և արտաքին դերակատարների գործունեության արդյունքում ի հայտ եկած տեղեկատվական ռիսկերի գնահատման համար, 2. մշակելու և ներկայացնելու առաջարկություններ՝ տեղեկատվական անվտանգության հայեցակարգերի մշակման համար, 3. Մշակելու և ներկայացնելու ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ծրագրեր և ընթացակարգեր, 4. Իրականացնելու պետական, հանրային և մասնավոր կառույցի ճգնաժամային հաղորդակցության համակարգում։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտվելու մասնագիտական գրականությունից, 2. մասնակցելու մասնագիտական քննարկումներին, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները, 3. պատրաստելու և ներկայացնելու հետազոտական աշխատանքների արդյունքները, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել տեղեկատվական անվտանգության խնդիրներին և դրանց չեզոքացման ուղիներին,
· բացահայտել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների դերը տեղեկատվական հասարակության ձևավորման և տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ հասարակական դիմադրողականության ամրապնդման գործում, · մատնանշել ՀՀ տեղեկատվական ներքին և արտաքին սպառնալիքները, դրանց չեզոքացմանն ուղղված միջոցները, · ներկայացնել տեղեկատվական պատերազմների բնույթն ու էությունը, ԶԼՄ համակարգում տեղեկատվական պատերազմներին բնորոշ գործառույթներն էթիկական և իրավական կողմերը, · Ներկայացնել ճգնաժամային իրավիճակներում պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների հաղորդակցության առանձնահատկությունները, ուղերձների համակարգման և ներկայացման ընթացակարգերը, թիրախային լսարանի հետ հաղորդակցման ուղիները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. անհատական առաջադրանքներ, 3. խմբային քննարկումներ 4. բանավեճեր 5. առանձին դեպքերի վերլուծություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տեղեկատվական անվտանգություն հասկացությունը: Ինֆորմացիայի ուժը և ազդեցությունը մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտների վրա:
2. Տեղեկատվական անվտանգությունը` հասարակության անվտանգ գոյության անհրաժեշտ պայման: 3. Ապատեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը՝ որպես հասարակության բևեռացման գործիք: Ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության ստեղծման և տարածման ներքին և արտաքին դերակատարները: 4. Տեղեկատվական հասարակություն և տեղեկատվական միջավայր: 5. Ինֆորմացիայի տարածման ձևերը: Ինֆորմացիայի տարածման էլեկտրոնային նորագույն միջոցները (արբանյակային և համակարգչային նորագույն տեխնոլոգիաներ)` պատուհան դեպի ազգային և համամարդկային մասշտաբի գործընթացներ: Ինֆորմացիոն գլոբալ հասարակության ձևավորում։ 6. Պետության դերը ինֆորմացիոն հասարակության ձևավորման գործում։ 7. «Տեղեկատվական պատերազմ» հասկացությունը: Տեղեկատվական պատերազմների նպատակը, դրանք վարելու ռազմավարությունը, առանձնահատկություններն ու հետևանքները: 8. Տեղեկատվական անվտանգությունը` պետական քաղաքականության առաջնային խնդիր։ Պետական և մասնավոր կառույցների դերը տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմադրողականության բարձրացման ուղղությամբ: 9. Միջազգային կազմակերպությունների դերը համաշխարհային տեղեկատվական անվտանգության ապահովման գործում։ 10. Ճգնաժամ հասկացության էությունը, սահմանումներն ու տեսակները՝ ըստ տարբեր դասակարգումների (Հայտնի անհայտ, Անհայտ անհայտ, Անսպասելի ճգնաժամեր, Անխուսափելի ճգնաժամեր, Չընդհատվող ճգնաժամեր)։ ճգնաժամի որոշման մատրիցայի համակարգ՝ ելնելով ճգնաժամի հետևանքներից և առաջացման հիմքերից (Կործանարար ճգնաժամեր, Ոչ կործանարար ճգնաժամեր, Բնական ճգնաժամեր, Կանխամտածված ճգնաժամեր, Չմտածված Ճգնաժամեր)։ 11. Թիրախային լսարանի հետ աշխատանք ճգնաժամայկին իրավիճակներում: Ուղերձների մշակում, համակարգում և ներկայացում: 12. Հաղորդակցության 6 հիմնական սկզբունքները ճգնաժամային իրավիճակներում։ 13. Արտակարգ իրավիճակներում ՀՀ պետական ապառատում գործող հաղորդակարգի ներկայացում: |
||
2201 | Հաղորդակցային արշավների նախագծում (ՀԲ) | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ7
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հաղորդակցային արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ,
· ուսանողների մոտ զարգացնել պետական, մասնավոր և հանրային ոլորտին վերաբերող հաղորդակցային արշավների նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման հմտություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. քննարկելու և վերլուծելու PR-ի հիմնական հասկացությունները, 2. մեկնաբանելու պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված հաղորդակցային ռազմավարությունների մշակման, տեղեկատվական արշավների պլանավորման և ներկայացման սկզբուներն ու մոտեցումները, բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 1. մշակելու պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված հաղորդակցային արշավներ, 2. մշակելու և ներկայացնելու պետական, մասնավոր և հանրային կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված հաղորդակցային ռազմավարություններ, պլանավորելու հաղորդակցային արշավներ, 3. գործնականում իրականացնելու տարբեր բնույթի տեղեկատվական արշավներ, 4. մշակելու տեղեկատվական փաթեթներ և կազմակերպել համապատասխան միջոցառումներ` ուղղված պետական, մասնավոր և հանրային կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանը։ գ.(ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. աշխատելու և իրականացնելու թիմային աշխատանք, 2. իրականացնելու ծրագրերի պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները, 3. իրականացնել ժամանակային ռեսուրսների պլանավորում և կառավարում։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հաղորդակցային արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ,
· ուսանողների մոտ զարգացնել պետական, մասնավոր և հանրային ոլորտին վերաբերող հաղորդակցային արշավների նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման հմտություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. պրեզենտացիաներ 4. պրակտիկ նախագծեր 5. դերային խաղեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության քննական առաջադրանքն իրենից ներկայացնում է հետազոտական աշխատանք, որն ուսանողը սահմանված ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հաղորդակցային և PR արշավի ընթացակարգերն ու փուլերը, PR-առաջարկի ձևակերպում:
2 Հիմնախնդրի սահմանման մոտեցումները։ Հաղորդակցման հիմնախնդրի առաջադրման մեթոդները՝ ուղեղների գրոհ, դելֆյան տեխնիկա, լոտոսի թերթիկներ և այլն։ 3. Հաղորդակցային արշավների նպատակները։ Նպատակների հստակեցում։ 4. Հասարակայնության տարբեր խմբերի տիպաբանում, թիրախային լսարանի առանձնացում: 5. PR -միջոցառումների կազմակերպում` գիտաժողովների, շնորհանդեսների, մամուլի ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները։ 6. Զանգվածային հաղորդակցություն և զանգվածային լրատվության միջոցների` տպագիր և էլեկտրոնային մեդիայի հետ աշխատելու սկզբունքներն ու ձևերը: 7. Առաջխաղացման ապահովումը համացանցում` PR և Internet : |
||
2201 | Խոսքի մշակույթ․ գրավոր և բանավոր խոսքի տեխնիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ8
1. Դասընթացի նպատակ
· իրականացնել հռետորության և հաղորդակցության կոմունիկատիվ, բարոյահոգեբանական և էքսպրեսիվ հնարավորությունների լուսաբանմանում,
· ներկայացնել մասնագիտական և պրակտիկ գործունեության հռետորության օժանդակ գործառութային դրսևորումները, · նպաստել տարաբնույթ տեքստերի ձևավորման և վիճարկվող հարցերի շուրջ բանավիճային հմտությունների յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. վերլուծել խոսքի և հաղորդակցության մշակույթի մասին տեսական նյութը, 2. քննարկել առօրյա և աշխատանքային ոլորտներում խոսքային առավել արդյունավետ ձևերի ու եղանակների կիրառման առանձնահատկությունները, 3. քննարկել մասնագիտական բնագավառում մասնավորապես հռետորների կողմից առաջ քաշված անցյալ և ժամանակակից տեսությունները, 4. պատկերացում կազմել հրապարակային ելույթի տեխնիկական և հոգեբանական վիճակների մասին: բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառել մասնագիտական խնդիրների առավել հստակ ներկայացման, մատուցման ձևերը, 2. ձևավորել ելույթի բովանդակային \տրամաբանական\ և կառուցվածքային կազմակերպման հմտություններ, 3. ձևավորել լսարանի առջև ելույթի, առօրյա հաղորդակցության ընթացքում խոսքը համոզիչ, մշակված ու տպավորիչ դարձնելու կարողություն: գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. արդյունավետորեն օգտվելու տարատեսակ աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), 2. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքն ու փորձը, 3. գնահատելու և քննադատաբար վերլուծելու հրապարակային ելույթներն ամենատարբեր մակարդակներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· իրականացնել հռետորության և հաղորդակցության կոմունիկատիվ, բարոյահոգեբանական և էքսպրեսիվ հնարավորությունների լուսաբանմանում,
· ներկայացնել մասնագիտական և պրակտիկ գործունեության հռետորության օժանդակ գործառութային դրսևորումները, · նպաստել տարաբնույթ տեքստերի ձևավորման և վիճարկվող հարցերի շուրջ բանավիճային հմտությունների յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. պրեզենտացիաներ 4. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. 5. գործնական վարժանքներ 6. դերային խաղեր 7. բանավեճ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը՝ 0.5:
Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. «Հռետորական արվեստ» առարկայի խնդիրները և ուսուցման ձևերը, «Հռետորական արվեստ» առարկայի հիմնական խնդիրներն ու նրա ուսումնասիրության տեսական և գործնական նշանակությունը: Հռետորությունը որպես ուսուցման առարկա: «Հռետոր», «Հռետորական արվեստ» տերմինների ծագումը, դրանց ժամանակակից մեկնաբանումը:
2. Հռետորական արվեստի ծագումը, ձևավորումն և զարգացումը։ Հռետորական արվեստի առաջացման ակունքները: Ճարտասանությունն անտիկ աշխարհում (Հին Հունաստանում, Հին Հռոմում և նախաքրիստոնեական Հայաստանում): Ճարտասանական դպրոցներն անտիկ աշխարհում: Նշանավոր անտիկ հռետորներն և նրանց գիտական աշխատանքները հռետորական արվեստի մասին: Դիալեկտիկա, Էվրիստիկա (վիճաբանության արվեստ), սոփեստություն: Միջնադարյան հռետորություն: Հռետորական արվեստը Վերածննդի դարաշրջանում և 17-20-րդ դդ: Ճարտասանության արդի վիճակն և զարգացման միտումները: Արվեստից դեպի գիտություն հռետորության զարգացման հիմնական փուլերը: Հռետորական արվեստի ձևերը: Հռետորության տեսության հեռանկարները: 3. Ելույթից առաջ անվստահության և վախի զգացում։ Ելույթից առաջ «լսարանի վախի» առաջացման պատճառներն և դրսևորման ձևերը: Հռետորի վրա «լսարանի վախի» ազդեցությունը նվազեցնող մեթոդները: «Մտքի հեռանկար» և «խոսքի անընդհատություն» հասկացությունների ընկալումները: Խոսքի անընդհատությունն ապահովող մեթոդները: 4. Խոսքի մշակույթ։ Բանավոր և գրավոր խոսք: Բանավոր խոսքի առսանձնահատկությունները: Գրական լեզվի ֆունկցիոնալ (գործառնական) ոճերը: Ժարգոն: Հռետորի համագործակցությունը լսարանի հետ: Հռետորական հմտություններ և կարողություններ: 5. Ելույթին նախապատրաստվելու ձևեր, թեմայի ընտրություն, խոսքի կառուցվածք 6. Խոսքի տեխնիկան (ինտոնացիոն արտահայտչություն) 7. Խոսքի ոչ բառային միջոցներ. Ժեստեր, ժեստիկուլյացիա և միմիկա: 8. Խոսքի համոզչություն: Ապացուցման տարրերը, փաստարկներ, դեդուկցիա և այլ ապացուցման միջոցներ: |
||
2201 | Քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներ | 3 |
2 րդ՝գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ9
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, · քննարկել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների հեղինակության և հանրային վստահության բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. մեկնաբանելու քաղաքական PR-ի զարգացման և կայացման պատմական ընթացքի առանձնահատկությունները, հանրահայտ պատմական քաղաքական PR-արշավների մեթոդներն ու տեխնոլոգիաները, 2. քննարկելու քաղաքական առաջնորդների, պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների, պետությունների իմիջի ձևավորման տեխնոլոգիաները, 3. մեկնաբանելու և վերլուծելու քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական միֆերը դիտարկող տեսական մոտեցումները։ բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառելու քաղաքական առաջնորդների, պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների, շարժումների իմիջների ձևավորման տեխնոլոգիաները, 2. իրականացնելու քաղաքական ճգնաժամային, կոնֆլիկտային իրավիճակների կանխատեսում, ճգնաժամային իրավիճակների մեղմացմանն ու հաղթահարմանն ուղղված հատուկ PR-միջոցառումներ, 3. մշակելու առաջարկներ և հանձնարարականներ՝ ուղղված ռազմավարությունները պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների հեղինակության և հանրային վստահության բարելավմանը, 4. մշակելու քաղաքական և պետական PR-արշավի ռազմավարություն։ գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. վերլուծելու ընթացիկ քաղաքական իրադարձությունները, քաղաքական հաղորդակցությունը, դիսկուրսը, 2. կիրառելու արդյունավետ ինքնաներկայացման և սեփական իմիջի ձևավորման հմտությունները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, · քննարկել պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների հեղինակության և հանրային վստահության բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. բանավեճ 4. պրեզենտացիաներ 5. պրակտիկ հետազոտական կամ վերլուծական նախագծեր 6. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. 7. դերային խաղեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը՝ 0.5:
Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: Քաղաքական PR-ը և քաղաքական մարքեթինգը որպես քաղաքական գործընթացի հիմք. քաղաքական PR-ի նկարագիրը, նպատակները և խնդիրները:
2. Քաղաքական իմիջագիտություն: Իմիջ հասկացության սահմանման խնդիրը և մոտեցումները: Իմիջի կառուցվածքը և գործառույթները: 3. Ինքնաներկայացման հասկացության էությունը տպավորությունների կառավարման տեսությունում և իմիջիոլոգիայում: 4. Իմիջ հասկացության էությունը, հասկացության սահմանման խնդիրը և մոտեցումները: 5. Քաղաքական իմիջ հասկացությունը: Քաղաքական իմիջագիտություն: 6. Քաղաքական իմիջի ձևավորման հիմնական սկզբունքները: Հաբիտար, վերբալ և կինետիկ իմիջ: PR-ը քաղաքական հաղորդակցման համատեքստում: ԶԼՄ-ների դերը քաղաքական PR-ում: Քաղաքական գովազդ: 7. Պետական, հանրային և մասնավոր կառույցների հեղինակության ձևավորում և ամրապնդում: 8. ԶԼՄ-ները որպես իմիջի ձևավորման, տարածման հիմնական միջոց. սկզբունքները և առանձնահատկությունները: 9. Քաղաքական իմիջի առանձնահատկությունները։ Երկրի իմիջ։ Պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների իմիջ: |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
90
6 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ10
1. Դասընթացի նպատակ
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, 2. բացատրելու պետական, մասնավոր և հանրային հաղորդակցությունների ոլորտի հիմնական խնդիրները, 3. թվարկելու հասրակայնության հետ կապերի, հաղորդակցության ոլորտի մասնագետի հիմնական գործառույթները, 4. բացատրելու հաղորդկացության գործիքների և հարթակների կիրառման նպատակաուղղվածությունը, օրինաչափություններն ու արդյունավետությունը, 5. Ներկայացնելու պետական, հանրային և մասնավոր կառույցների հեղինակության ամրապնդման և ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության սկզբունքները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, 2. մշակելու պետական, մասնավոր կամ հանրային ոլորտին առնչվող տեղեկատվական/հաղորդակցային արշավի ռազմավարություն, 3. Ներկայացնելու հաղորդակցային ռազմավարության գործողությունների ծրագիրը և գործիքները, 4. Մշակելու պետական, հանրային և մասնավոր կառույցի հեղինակության կառավարման գործիքակազմ, 5. մշակելու առաջարկություններ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու թիրախային ոլորտի վերաբերյալ տվյալները, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, 3. եզրակացություններ և ամփոփումներ անելու 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. այցեր պետական, մասնավոր կամ հանրային կազմակերպություններ
2. քննարկում, 3. պրեզենտացիաներ, 4. պրակտիկայի օրագիր/հաշվետվություն։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի օրագիրը, որը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1. Պրակտիկայի վայրի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, 2. Պրակտիկայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, 3. Կատարված գործողությունները ըստ առնվազն 10 այցելությունների, 4. Եզրակացություն։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին,
2. Կատարած աշխատանքի հստակ նպատակադրում, 3. Կատարած աշխատանքի ժամանակացույցի կազմում, 4. Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, 5. Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 12 |
1-ին և 2-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 360 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ11
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել ռազմավարական հաղորդակցության ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել ռազմավարական հաղորդակցության ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, · ձևավորել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ինքնուրույն մշակելու մասնագիտական գրականություն, 2. ինքնուրույն կատարելու հետազոտական աշխատանք, 3. կիրառելու սոցիալական հետազոտության մեթոդները, 4. մշակելու հետազոտական տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ամփոփելու հետազոտության արդյունքները, 2. ներկայացնելու հետազոտության արդյունքները մասնագիտական հանրությանը, 3. մշակելու կիրառական առաջարկություններ, 4. կատարելու հղումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել ռազմավարական հաղորդակցության ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել ռազմավարական հաղորդակցության ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, · ձևավորել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Աշխատանքի արդիականությունը - առավելագույնը՝ 2 միավոր
2. Հետազոտության իրականացումը և արդյունքները - առավելագույնը՝ 6 միավոր 3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը - առավելագույնը՝ 4 միավոր 4. Աշխատանքի հրապարակային պաշտպանությունը - առավելագույնը՝ 8 միավոր 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |