Ապրիլի 3-7-ը առցանց հարթակում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի Պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախաձեռնած «Միջգիտակարգային վերլուծության և հումանիտար հետազոտությունների» միջազգային 3-րդ գարնանային դպրոցը։
Այս տարի գարնանային դպրոցը անցկացվեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների հետ համատեղ։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնից գարնանային դպրոցում զեկուցումներով հանդես եկան պ․գ․թ․, դոցենտ Ժակ Մանուկյանը՝ «Կովկասյան տարածաշրջանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում» և «ՀՀ-ՌԴ ռազմավարական համագործակցության հեռանկրաները» թեմաներով, բ․գ․թ․, դոցենտ Արամ Սաֆարյանը՝ «Հայ հասարակության վերաբերմունքը եվրասիական ինտեգրմանը ժամանակակից փուլում», պ․գ․թ․, դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ «Միջտարածաշրջանային համագործակցությունը, որպես կարևոր բաղադրիչ, Եվրասիական տնտեսական միությունում»։