Սույն թվականի մարտի 15-ին ԵՊՀ Միջազգային հարաբեորությունների ֆակուլտետում գործող <<Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում >> տեղի ունեցավ չինական գեղագրության բաց դաս՝ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Ս. Նավասարդյանի, չինարենի դասախոս Ա. Սարգսյանի և Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական գեղագրության դասախոս Սյու Փեյկանի նախաձեռնությամբ:
Միջոցառման հիմնական նպատակն էր ԵՊՀ-ի Միջազգային հարբերությունների ֆակուլտետի չինարեն ուսումնասիրող ուսանողներին հնարավորություն տալ ավելի լավ պատկերացնել չինական մշակույթի առանձնահատկությունները, խթանել ուսանողների հետաքրքրվածությունը լեզվի և մշակույթի նկատմամբ:
Չինական գեղագրությունը գեղեցիկ գրելու արվեստ է, որն ունի հազարավոր տարիների պատմություն: Այն ոչ միայն ինքնաարտահայտման ձև է, այլ նաև չինական մշակույթի պահպանման միջոց: Գեղագրությամբ զբաղվելը դրական է ազդում կենտրոնացման և համբերության ձևավորման վրա, զարգացնում է ստեղծագործական միտքը, ինչպես նաև նվազեցնում է սթրեսը:
Ուսանողները պրն. Սյուի օգնությամբ ծանոթացան գրելու կարգին և հնարավորություն ունեցան անձամբ աշխատել վրձնով և ներկով: