DAAD-ը (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) առաջին անգամ Հայաստանում ներդրել է DAAD դեսպանի ինստիտուտը։ Կազմակերպության կողմից DAAD դեսպան է ընտրվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը։
Նշենք, որ DAAD-ը երկար տարիներ եղել է հայ-գերմանական կրթական կամուրջ՝ միավորելով մարդկանց ու գիտությունը։ Նոր ուսումնական կիսամյակի սկսվելուն զուգընթաց՝ կկազմակերպվեն իրազեկող հանդիպումներ, քննարկումներ DAAD-ի ծրագրերի և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ։