Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հնդկաստանի առաջատար համալսարանի՝ Ջավահառլալ Ներուի համալսարանի միջազգայնագիտության ֆակուլտետի (School of International Studies) դեկան, պրոֆեսոր Շրիկանթ Կոնդապալլիի դասախոսությունը, որը մասնագիտացած է նաև ռազմապաշտպանական և ռազմավարական հետազոտությունների ոլորտում և դասախոսում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության տարբեր կրթական կառույցներում։ Բանախոսությունը նվիրված էր վերափոխվող աշխարհակարգին, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին ու մեծ տերությունների ներգրավվածությանը տարածաշրջանային քաղաքական գործընթացներին:
- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
- Ընթացիկ տեղեկատվություն
- Հնդկաստանի Ջավահառլալ Ներուի համալսարանի պրոֆեսոր Շրիկանթ Կոնդապալլինի դասախոսությունը ԵՊՀ-ում