ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։
Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Հունաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմությանը, հայ-հունական բարիդրացիական հարաբերություններին և արժևորելով մշակութային, կրթական և այլ ոլորտներում առկա գործակցային կապերը։ Դեսպանը խոսեց նաև Հունաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումից, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից։
Դասախոսության ավարտին անցկացվեց ակտիվ հարցուպատասխան և քննարկում ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և դեսպանի միջև։ Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ամրապնդելու և շարունակելու համագործակցությունը։