Ս․թ․ մարտի 22-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամները գիտաճանաչողական այց կատարեցին ՀՀ Ազգային ժողով։ Ուսանողները հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Շիրակ Թորոսյանի հետ։
Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Զրույցի ընթացքում ուսանողները բարձրացրին ՀՀ արտաքին քաղաքականությանը և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր, ծավալվեց հետաքրքիր, բազմաբովանդակ քննարկում։ Ուսանողները նաև ներկա գտնվեցին ԱԺ նիստին, լսեցին պատգամավորների հարցերը՝ ուղղված ՀՀ կառավարության ներկայացուցիչներին։