Ամերիկագիտություն
Մագիստրոսական ծրագիր
«Ամերիկագիտություն»Ծրագրի մասին
Ծրագրի մասին
Տևողություն՝ 2 տարի,
Կրեդիտ՝ 120 ECTS
Շնորհվող որակավորումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս
Ուսման վարձավճարի չափը՝ 850.000 ՀՀ դրամ
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր
Դասերը կազմակերպվում են առաջին և երկրորդ հերթով՝ առդեմ ձևաչափով, շաբաթական 3 օր
Մասնագիտական աջակցության համար դիմել ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, կրթական ծրագիր ղեկավար Վահագն Ռոբերտի Ագլյանին:
Էլհասցե՝ aglyan@ysu.am, aglyan@gmail.com
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (ԱՄՆ պետքարտուղարության) կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի շրջանակում՝ 2020 թ. ԵՊՀ-ում ստեղծված ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ներառյալ դասավանդողների կարգավիճակում ASU (School of Social Transformation) դասախոսական կազմի, ինչպես նաև «Fulbright» ծրագրերի ASU հետազոտողների և դասախոսների ընդգրկմամբ։ Ավելին՝ կրթական ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ծրագրի մեկնարկի նախաշեմին մեկնել էին Արիզոնայի պետական համալսարան՝ անցնելու վերապատրաստման հատուկ ծրագիր և մշակելու «Ամերիկագիտություն» կրթական ծրագրում ընդգրկված դասընթացները։
2025-2026 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույց
Առաջին փուլ
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության քննություններն անցկացվելու են 2026 թ. հուլիսի 1-ին:
Երկրորդ փուլ
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության քննություններն անցկացվելու են 2026 թ. օգոստոսի 22-ին:
Ծրագրի նպատակը
Առաջարկվող մագիստրոսական կրթական ծրագիրը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առաջինն է իր տեսակով։ Վերջինիս հիմնական նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառել ԱՄՆ-ի հետ կապված տարբեր ոլորտներում՝ ամերիկյան քաղաքականություն և տնտեսություն, մեդիադաշտ և հանրային կարծիք, ԱՄՆ կառավարական համակարգ և հանրային քաղաքականություն, մշակույթ, աշխարհագրություն և այլն:
Առավելությունները
Ամերիկագիտությունը (American Studies)՝ որպես առանձին գիտակարգ և մագիստրոսական կրթական ուղղություն, վաղուց կայացած կրթական և ակադեմիական ոլորտ է։ Ծրագրի առավելություններն են՝
- Մասնագիտական կարիերայի հնարավորությունների ստեղծում միջազգային հարաբերությունների բնագավառում, ԱՄՆ-ի հետ կապված կամ ամերիկյան հովանու ներքո գործող միջազգային կազմակերպություններում, ամերիկյան մշակութային և հասարակական կառույցներում, ինչպես նաև ամերիկյան բիզնեսի և կորպորատիվ ինստիտուտների հետ կապված ոլորտներում,
- Կրթաթոշակի շնորհման հնարավորություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ,
- Բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու Կալիֆոռնիայի պետական համալսարանի (CSUN) կողմից իրականացվող ավարտական հավաստագրային (Graduate Certificate, տևողությունը՝
2 կիսամյակ, առցանց) ծրագրերին ՝ հետագայում CSUN մագիստրոսական աստիճանի ստացմամբ
- Արիզոնայի պետհամալսարանի (ASU) կողմից իրականացվող հավաստագրային կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցության հնարավորություն (Certificate Program)։
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից առաջարկվող «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի հիմնական դասընթացները կենտրոնանում են հետևյալ ուղղությունների վրա․
- ԱՄՆ արտաքին քաղաքականություն և որոշումների կայացման մոդելներ
- ԱՄՆ սահմանադրություն և դատական համակարգ
- Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում ամերիկյան ռազմավարական շահեր
- ԱՄՆ կառավարություն և հանրային քաղաքականություն
- Քաղաքատնտեսություն և ԱՄՆ կորպորացիաներ
- ԱՄՆ քաղաքական համակարգ
- Ամերիկյան լրատվամիջոցներ և ամերիկյան մշակույթ
- Ամերիկյան հասարակություն, տարածաշրջանային քաղաքականություն և ամերիկահայ սփյուռք
- Գլոբալ կառավարում և բանակցային տեխնոլոգիաներ (դասավանդվում է CSUN կողմից)
- Միջկառավարական հարաբերություններ (դասավանդվում է CSUN կողմից)
- Քաղաքականության կիրառական վերլուծություն և լավ կառավարում
- ԱՄՆ էներգետիկ քաղաքականություն և շրջակա միջավայր (դասավանդվում է CSUN կողմից)
Կարիերայի հնարավորությունները
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ԱՄՆ-ի հետ կապված բազմաթիվ միջազգային ուղղություններում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, ամերիկյան կառավարական, մասնավոր և ոչ կառավարական հատվածների կազմակերպություններ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին առնչվող ՀՀ Կառավարության մարմիններ, ՀՀ ԱԳՆ և այլ նախարարություններ:
Կոնտակտներ
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վահագն Ագլյան
Հեռ.՝ (+374 91) 541 119
Էլհասցե՝ aglyan@ysu.am