Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
041301.02.6 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.02.6 - Հանրային կառավարում
Շնորհվող որակավորումը՝
Կառավարման բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Կառավարում» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն» («Օտար լեզու»), «Հայոց պատմություն» առարկաներից կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
2. Ծրագրի նպատակները
·Ուսանողների մոտ ձևավորելու կարողությունների և հմտությունների համադրույթ՝ հանրային/քաղաքացիական ծառայության հիմնարար սկզբունքների, կառավարման համակարգի կառուցվածքի, գործառնման առանձնահատկությունների և ինստիտուցիոնալ ընթացակարգերի ոլորտներում.
· Ուսանողների մոտ զարգացնելու վերլուծական ունակություններ՝ կառավարման տարբեր համակարգերի, վարչաքաղաքական կառույցների գործառնման առաջնահերթությունների մշակման և իրականացման բնագավառներում:
·Պատրաստել մասնագետներ հանրային և տեղական ինքնակառավարման ոլորտներում վարչական և կառավարչական գործառույթների արդյունավետ իրականացման համար:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
- Մատնանշելու հանրային կառավարման և տեղական ինքնակառավարման հիմնարար տեսական մոտեցումները, հայեցակարգային դրույթները, համադրելու մեթոդաբանական և էմպիրիկ կանխադրույթները, համակարգային զարգացման տեսական ուղենիշները:
- Դասակարգելու և ներկայացնելու պետական-քաղաքական համակարգերի նպատակները, խնդիրները, գործունեության առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ-կազմակերպական բնութագրիչները:
- Ձևակերպելու հանրային կառավարման և հանրային հատվածին վերաբերող օրենսդրական դրույթները և սահմանադրական նորմերը, իրավական կարգավորման գործիքները:
- Ներկայացնելու արտասահմանյան երկրների հանրային կառավարման համակարգերի գործառնման հիմնական սկզբունքները և մոտեցումները:
- Վերարտադրելու սոցիալական պետության գործունեության սկզբունքները, զարգացման ու ձևավորման պատմությունը, սոցիալական քաղաքականության հիմնական չափումները, քննարկելու ՀՀ-ի՝ որպես սոցիալական պետության, ձևավորման հիմնախնդիրները և հեռանկարները:
- Հիմնավորելու թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության դերը հանրային կառավարման համակարգում:
- Վերհանելու մարքեթինգի և կորպորատիվ կառավարման մոդելների տեսական և գործնական կիրառման առանձնահատկությունները հանրային կառավարման համակարգում:
- Վերարտադրելու հայոց պետականության պատմության իրադարձությունները, նորագույն փիլիսոփայական ուղղությունների, բարոյագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակութաբանության, կրոնագիտության և տնտեսագիտության հասկացություններն ու մասնագիտական կարևոր եզրույթների սահմանումները:
- Փաստարկելու հանրային և պետական կառավարման հայեցակարգային մոդելները, կառավարչական հարացույցները, վարչաքաղաքական ռեժիմների հիմքում ընկած սկզբունքները և նորմերը:
- Վերլուծելու ՀՀ-ում հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության օրենսդրությունը, այդ համակարգի կառուցվածքը, ինստիտուտների գործունեությունը և գործընթացները, հանրային կառավարման և քաղաքացիական ծառայության հիմքում ընկած սկզբունքները և մոտեցումները:
- Գնահատելու սոցիալ-հոգեբանական գործոնների և դերակատարությունը հանրային կառավարման համակարգում:
- Վերլուծելու, համադրելու և մեկնաբանելու կայուն զարգացման հայեցակարգի գործնականացման հիմնական միտումները, սկզբունքները և մոտեցումները:
- Հիմնավորելու հասարակայնության հետ կապերի և բանակցային տեխնոլոգիաների դերը հանրային կառավարման համակարգում:
- Գնահատելու ժամանակակից տնտեսության մեջ կառավարության դերը, հանրային հատվածի գործառույթները և ուղենշելու զարգացման ռազմավարություններ կառավարման ոլորտում:
- Վերլուծելու քաղաքագիտություն-հանրային կառավարման տեսություն, քաղաքականություն-կառավարում փոխհարաբերությունների բնույթը և գնահատելու վերջինիս դերը հանրային կառավարման համակարգում:
- Մեկնաբանելու և քննելու պետական ծառայության էթիկայի հիմնահարցերը քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման համակարգում:
- Գործնականում կիրառելու ակադեմիական էթիկայի նորմերը:
- Կիրառելու միջգիտակարգային վերլուծության և համադրման եղանակներ:
- Պահպանելու ակադեմիական գրագրության կանոնները և կազմելու հետազոտական ծրագրի նախագիծ:
- Աշխատելու էլ-կառավարության ծրագրերի իրագործման ոլորտում:
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները. 1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն), 2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում, 3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք), 4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին), 5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն), 6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ 1. եզրափակիչ գնահատումով, 2. առանց եզրափակիչ գնահատման, 3. առանց ընթացիկ քննությունների գնահատման, 4. ստուգարքային: Ստուգարքով (ստ.) ավարտվող դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա: Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸԳ), դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Բակալավրիատի ծրագրի շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի՝
·ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային ծառայության համակարգում (քաղաքացիական, հատուկ և համայնքային ծառայության պաշտոններ),
·ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ),
·ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Տվյալ կրթական ծրագրի իրականացման համար ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առկա են ուսումնառության բոլոր անհրաժեշտ գիտաուսումնական նյութերը: Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ծրագիրն ապահովված է նաև համապատասխան դասախոսական կազմով, ովքեր ունեն գիտական աստիճաններ քաղաքագիտության, պատմագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Սույն ծրագիրը մշակելիս` աշխատանքային խումբը նախևառաջ հենվել է Արիզոնայի պետակական համալսարանում (School of Public Affairs) ASU-YSU Linkage Program in Public Administration 2003-2006 ծրագրի շրջանակներում ԵՊՀ և Արիզոնայի պետական համալսարանի մասնագետների մեթոդական և գիտակրթական համատեղ քննարկումների և փորձի փոխանակման արդյունքների վրա, որոնք համապատասխանեցվել են ՀՀ հանրային (պետական) հատվածի (կրթական) պահանջներին և չափորոշիչներին: Կրթական ծրագրի միջգիտակարգային բնույթով պայմանավորված` գերակա մեթոդական մոտեցում է որդեգրվել ապահովել Հանրային կառավարում մասնագիտության հենքում ընկած հիմնական մասնագիտական մոդուլների համաչափ և ներդաշնակ ներկայացվածությունը: Դրա հետ մեկտեղ, կրթական ծրագրի` մասնավորապես տեղական ինքնակառավարման բաղադրիչի պարագայում որպես ծրագրային կողմնորոշիչ է ծառայել բարձրագույն կրթության միջազգայնացման ԵՄ TEMPUS PICASA ծրագրի մասնակից եվրոապական բուհերի, ինչպես նաև ՌԴ Պետական կառավարման համալսարան կրթական/ մասնագիտական ծրագրային առաջնահերթությունները: Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասավանդման ընդհանրական և սպեցիֆիկ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
· կրթական ծրագրում ընդգրկված դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն։
Հետազոտական
· մասնագիտական տվյալների հենքերի հետ աշխատելու կարողություն,
· հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին տիրապետում,
· հետազոտական թեմաներ կամ համապատասխան թեմատիկ ուղղություններ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարան ղեկավարելու, ինչպես նաև վերջինիս հետ բանավոր և վիրտուալ տիրույթներում հաղորդակցվելու հմտություն,
· ուսանողների հետ արտալսարանային պայմաններում հաղորդակցվելու կարողություն` տարատեսակ թեմատիկ աշխատանքների շրջանակներում,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային գիտելիքներ և հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point),
· տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներից և ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· ոլորտային (մասնագիտական) տվյալների բազաներից օգտվելու կարողություն,
· PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացումներ և ցուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· ակադեմիական էթիկայի տիրապետում և պահպանում,
· ակադեմիական գրագրության նորմերի իմացություն,
· թիմային աշխատանքի պլանավորման, կազմակերպման և ղեկավարման հմտություններ,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
· Մասնագիտական կարողություններ
· հանրային կառավարման հիմնարար տեսական մոտեցումների իմացություն, կառավարման հիմքում ընկած հայեցակարգային դրույթների գիտական մեկնաբանման կարողություն,
· պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հայեցակարգային մոդելների, կառավարչական հարացույցերի, վարչաքաղաքական ռեժիմների հիմքում ընկած սկզբունքների և նորմերի վերլուծական ներկայացման կարողություն,
· պետական ծառայության և հանրային/պետական կառավարման բնագավառը կարգավորողօրենսդրա-նորմատիվային դաշտի, ինչպես նաև մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· կառավարչական որոշումներ պատրաստելու, մշակելու և իրագործման ուղիները պլանավորելու և նախագծելու կարողություն,
· հանրային կառավարման տարբեր մակարդակներում թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
· համապափակ և համալիր կառավարչական որոշումների մոդելավորման, նախագծման և իրագործման եղանակների ու մեթոդների մշակման կարողություն:
· Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած որակավորում կամ կոչում, կամ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ (հավատարմագրված) բուհական համակարգում
· վերջին 3 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 3 տարում առնվազն 1 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 1 տարվա փորձ,
· վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային (գիտագործնական) փորձ հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում՝այդ թվում՝ հանրային/պետական ծառայության, հանրային-մասնավոր համագործակցության, ինչպես նաև ընդհանուր կառավարչական կամ հարակից ոլորտում՝ հանրային քաղաքականության, մարքեթինգ, բիզնես կառավարում, տվայալների հետ աշխատանք, E-gov և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Սույն բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագրի նորարարական կողմերից մեկը ուսումնական պլանում քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, իրավունքի ոլորտի դասընթացների գերակայությունն է, ինչը ծրագրին հաղորդում է միջգիտակարգային բնույթ և առանցքային նշանակություն ունի ոլորտի ապագա մասնագետների պատրաստման համար: