Միջազգային հարաբերություններ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Միջազգային հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2,5 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է միջազգային հարաբերությունների և հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին և կարողություններին՝ ունակ լինելով աշխատելու միջազգային հարաբերությունների ինչպես պրակտիկ, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառում, տրամադրել ուսանողներին հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների և միտումների վերաբերյալ՝ պրակտիկ գործունեությունների բնագավառում դրսևորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում զարգանում են ուսանողների գիտահետազոտական և փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ներառելով տեսական-մասնագիտական գիտելիքների ամուր բազան, գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները և գործիքակազմը. միջազգային փորձի հիման վրա պատրաստվում են մրցունակ միջազգայնագետներ:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները, ավարտելով մագիստրոսական ծրագիրը, հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու հետևյալ կառույցներում` Արտաքին գործերի նախարարությունում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում: