
Ֆինանսներ
Բակալավրի կրթական ծրագիր
«Ֆինանսներ» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ֆինանսագիտության խորը գիտելիքներ, բարձր որակավորում ունեցող, մրցունակ մասնագետներ ֆինանսաբանկային ոլորտի, տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
«Ֆինանսներ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:
«Ֆինանսներ» կրթական ծրագիրը տալիս է համապարփակ գիտելիք և հմտություններ ֆինանսների կառավարման ժամանակակից մոտեցումների և մեթոդների, բանկային գործունեության հիմնարար սկզբունքների, մաքսային գործունեության և վարչարարության հիմնարար սկզբունքների, ֆինանսական հաշվառման էության և հաշվետվությունների պատրաստման ու ստուգման ձևերի վերաբերյալ և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Հնարավոր աշխատավայրերն են՝ ՀՀ կենտրոնական բանկը, նախարարությունները, բուհերը, առևտրային բանկերը, ապահովագրական կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները: