
Գործարար վարչարարություն (կառավարում)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Գործարար վարչարարություն (կառավարում)» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել բիզնեսի ոլորտի նեղ ֆունկցիոնալ կառավարիչների, որոնք ISO 9001 միջազգային չափանիշներին համապատասխան կարող են բացահայտել կազմակերպության գործունեության ուղղություններին, գործարար գործընթացներին, բիզնես-համակարգերին, անձնակազմին, երրորդ անձանց, կազմակերպության հսկողությունից դուրս գտնվող անբարենպաստ արտաքին իրավիճակներին ուղեկցող ռիսկերը և միջոցառումներ իրականացնել դրանց նվազեցման ուղղությամբ, մշակել ռիսկերի կառավարման համակարգ՝ կազմակերպության ֆինանսական կայունության ամրապնդման նպատակով, մշակել և ներդնել կոնտրոլինգի համակարգ կազմակերպություններում, ներդնել կորպորատիվ կառավարման, արդյունավետ հաղորդակցման, անձնակազմի խթանման և գնահատման մեթոդաբանություն, կիրառել գործնական հմտություններ գնահատելու կառավարչական որոշումների արդյունավետությունն ու արդյունքայնությունը տեղեկատվության՝ որոշակիության և անորոշության պայմաններում, ախտորոշել և գնահատել կազմակերպությունների անվճարունակությունը՝ գործարկելով վարկանշման մեթոդաբանություն:
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ ՀՀ-ում գործող կազմակերպությունների իրական խնդիրները լուծելու միջոցով:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտներն աշխատում են որպես տարբեր ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, նախագծերի, անձնակազմի, ֆինանսական, լոգիստիկայի, ռիսկերի կառավարման մասնագետներ, բիզնես խորհրդատուներ (բիզնես խնդիրների բացահայտում և լուծման ուղիների մշակում, որակի կառավարման համակարգի մշակում և ներդրում, կազմակերպությունների վարկանշում)։