Տնտեսագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը հեռակա ուսուցման համակարգում՝ 5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ տնտեսագետ-մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
Առավելությունները
Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի լուսաբանելու պետական և տնտեսական կառավարման ոլորտում սահմանված կանոնակարգերն ու գոյություն ունեցող տեխնոլոգիաները, ներկայացնելու ժամանակակից հավանականային, օպտիմիզացիոն, վիճակագրական, էկոնոմետրիկ և այլ մեթոդների կիրառության առավել լայնորեն տարածված ուղղությունները, մեկնաբանելու միկրո- և մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները, գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները, ներկայացնելու գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկների կատարման գոյություն ունեցող հիմնական մոտեցումները և հիմնական ընթացակարգերը, առավել լայն տարածում գտած մասնագիտացված համակարգչային ծրագրերը, ինչպես նաև տնտեսագիտական վերլուծության համար դրանց կիրառության հիմնական ուղղությունները:
Ծրագրի ավարտին ուսանողն օժտված կլինի գործնական մասնագիտական կարողություններով և կկարողանա կատարել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ, գնահատել տարբեր կազմակերպությունների, արտադրաճյուղերի գործունեության տնտեսական արդյունավետությունը, մասնագիտական վերլուծություններով և հաշվարկներով նպաստել տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից կայացվող որոշումների և գործնական խնդիրների լուծմանը, պատրաստել և ներկայացնել տարատեսակ հաշվետվություններ, մասնագիտական տարբեր խնդիրները լուծելու համար օգտագործել համապատասխան համակարգչային փաթեթներ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները` տնտեսության կառավարման համակարգի աշխատողներ, տնտեսագետներ (այդ թվում՝ սոցիալական ոլորտի), տնտեսական հարցերի գծով խորհրդականներ, տնտեսագետ-վերլուծաբաններ, ուսումնական հաստատություններում ուսուցիչներ և դասախոսներ: Նրանք հնարավորություն կունենան աշխատելու ՀՀ Կառավարությունում, նախարարություններում, պետական այլ գերատեսչություններում, մասնավոր կազմակերպություններում, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև միջազգային կառույցներում:
Կոնտակտներ
«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի ղեկավար՝
տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Ռաֆայելի Հայրապետյան
(+374 60) 710 662, 76-62
grigor.hayrapetyan@ysu.am