Ֆինանսներ
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը հեռակա ուսուցման համակարգում՝ 5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է բանկային համակարգի, ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների, տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգերի տարբեր օղակների համար պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և գնահատելու ֆինանսական շուկայում տեղի ունեցող մի շարք գործընթացներ և զարգացումներ, իսկ հիմնախնդիրներին՝ արդյունավետ լուծում առաջարկելու։
Առավելությունները
«Ֆինանսներ» ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆինանսների կառավարման ժամանակակից մոտեցումները և մեթոդները, բացատրելու վիճակագրական տվյալների կազմման և գրանցման ձևերը, ներկայացնելու բանկային գործունեության հիմնարար սկզբունքները, ֆինանսական հաշվառման էությունը և հաշվետվությունների պատրաստման և ստուգման ձևերը, մեկնաբանելու ոչ բանկային ֆինանսական ոլորտին բնորոշ առանձնահատկությունները, ներկայացնելու մաքսային գործունեության և վարչարարության հիմնարար սկզբունքները, բացատրելու տնտեսագիտական տարբեր խնդիրների և երևույթների ձևավորման, կառավարման մոտեցումները և մեկնաբանել միկրո և մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները:
Ծրագրի ավարտին ուսանողն օժտված կլինի գործնական մասնագիտական կարողություններով և կկարողանա դասակարգել ռիսկերը և կայացնել ֆինանսական որոշումներ, պատրաստել համապատասխան որոշումների կայացման համար անհրաժեշտ նյութեր, գնահատել կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը, կիրառել տնտեսության ֆինանսական հատվածի կառավարման և գնահատման մեթոդները, գնահատել ընտրված տնտեսական քաղաքականությունները, մշակել և գործնականում իրականացնել բանկային հատվածի վարկային և ակտիվային այլ գործառույթներ, կատարել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ, ինչպես նաև պատրաստել և ներկայացնել տարատեսակ հաշվետվություններ։
Կարիերայի հնարավորությունները
«Ֆինանսներ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա և պատրաստում է մասնագետների, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ խորհրդատվական ընկերություններում՝ ֆինանսական խորհրդատուներ, կազմակերպություններում՝ տնտեսագետներ, հաշվապահներ, ֆինանսիստներ, առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում՝ վարկային մասնագետներ, ռիսկերի կառավարման մասնագետներ, հաշվապահներ, ակտիվների և պասիվների կառավարման մասնագետներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ տնտեսագետներ, ինչպես նաև ֆինանսիստներ, հաշվապահներ, տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամներ, տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետներ:
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ նախարարությունները, կենտրոնական բանկը, բուհերը, առևտրային բանկերը, ապահովագրական կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները:
Կոնտակտներ
«Ֆինանսներ» կրթական ծրագրի ղեկավար՝
տ.գ.թ., ասիստենտ Գնել Սահակյան
(+374 60) 710 658, 76-58
gnelsahakyan@ysu.am