2024/2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ ժամանակացույցով՝
ա/ փաստաթղթերը կընդունվեն ս.թ. սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 7-ը՝ մինչև ժամը 18:00-ն,
բ/ ընդունելության քննությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը ներառյալ։