Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  4. Ֆակուլտետի մասին
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ
  • Տեսադարան
  • Շրջանավարտներ
  • Գիտաժողովներ

Ֆակուլտետի մասին

Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թ. հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թ. համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թ. վերանվանվել Տնտեսագիտության, իսկ 2014 թ.՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համալսարանի հնագույն ֆակուլտետներից մեկն է: Այն Հայաստանի և տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, որտեղ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: 1934 թվականից ի վեր ֆակուլտետն ավարտել են տասնյակ հազարավոր բարձրակարգ մասնագետներ, որոնք, գերազանց տիրապետելով իրենց մասնագիտությանը, հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում: Տարբեր կրթական ծրագրերով շուրջ 1300 ուսանող (այդ թվում՝ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և հայցորդներ) այսօր մասնագիտական կրթություն է ստանում համալսարանում:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր ոլորտի կազմակերպությունների հետ (այդ թվում՝ ՀՀ Կառավարություն, նախարարություններ, գերատեսչություններ, Կենտրոնական բանկ և այլն): Ֆակուլտետի գիտակրթական ներուժն օգտագործվում է ՀՀ Կառավարության տարբեր օղակների ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացում, ինչպիսիք են՝ «Կայուն զարգացման ծրագիրը»  (ընդունված ՀՀ Կառավարության 2008 թ․ որոշմամբ),  «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» (ընդունված ՀՀ Կառավարության 2014 թ․ որոշմամբ), «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը» (ընդունված 2024 թ․), «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրությունը» (2018 թ․), «Հայաստանում հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի զեկույցը» (2010 թ․), «Մարդկային կապիտալի ուսումնասիրությունը» (2022 թ․)։  

Գիտաուսումնական և հետազոտական գործունեություն իրականացնելիս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, Համաշխարհային բանկ, ՀՌԿԿ հայաստանյան կենտրոն, «TEMPUS ECESIS» և այլն: 

Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի տևողությամբ), մագիստրատուրա (ծրագրով պայմանավորված՝ 1.5 կամ 2 տարի տևողությամբ) և ասպիրանտուրա (3 տարի տևողությամբ):

Բակալավրի որակավորումը շրջանավարտներին լայն հնարավորություններ է ընձեռում՝ զբաղեցնել պաշտոններ տնտեսության տարբեր բնագավառներում, ինչպես նաև երկրի պետական կառավարման համակարգում և այլ ոլորտներում։ Քառամյա ծրագրի ավարտին շրջանավարտներին շնորհվում է տնտեսագիտության բակալավրի կամ կառավարման բակալավրի պետական ​​դիպլոմ՝ կախված ընտրված կրթական ծրագրից: 

Մագիստրոսի որակավորումը շրջանավարտներին իրավունք է տալիս զբաղեցնելու պաշտոններ, այդ թվում՝ ընդգրկվելու գիտահետազոտական աշխատանքներում, որոնց համար աշխատողից պահանջվում է խորացված, ոլորտային մասնագիտական ​​կրթություն: Մագիստրոսական ծրագրերի հիմնական նպատակը դիմորդների խորացված մասնագիտական ​​վերապատրաստումն է: Ծրագրի ավարտին շրջանավարտներին շնորհվում է տնտեսագիտության մագիստրոսի կամ կառավարման մագիստրոսի պետական ​​դիպլոմ՝ համապատասխան կրթական ծրագրով: 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ՀՀ պետական պարգևների և մասնագիտական ոլորտում պատվավոր կոչումների արժանացած վաստակավոր դասախոսներ: Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են նաև ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների մասնագետներ, հասարակական գործիչներ և մեծանուն գիտնականներ:

Ազգային և միջազգային աշխատաշուկաների պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր են առաջարկում ֆակուլտետում գործող չորս ամբիոնները`

  • Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների,
  • Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման,
  • Ֆինանսահաշվային,
  • Կառավարման և գործարարության:  

Սկսած 2002 թվականից՝ ԵՊՀ-ում ֆակուլտետի գիտական ներուժի հիման վրա գործում է ՀՀ ԲՈԿ-ի տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը:

Ֆակուլտետում 2016 թ. հիմնադրվել է Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը, որի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության մշտադիտարկման ու կառավարման, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների կատարմանը, գիտագործնական լուծումների առաջադրմանը: Կենտրոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ սահմանադրականության ախտորոշում և մակարդակի գնահատում, սահմանադրականության գնահատման տվյալների բազաների հավաքագրման մեթոդների մշակում և հավաքագրում, կատարված հետազոտությունների և ստեղծված տվյալների բազաների առևտրայնացման ուղիների մշակում, ինչպես նաև «Big Data» և «Data Science» մոտեցումները և դրանց կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը սահմանադրական տնտեսագիտության ոլորտում։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոնների հետ: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում միջազգային համագործակցությունը դիտարկվում է որպես զարգացման և կրթության որակի բարելավմանն ուղղված ռազմավարական կարևոր ուղղություն: Ֆակուլտետը միջազգային համագործակցության ծրագրեր է իրականացրել դեռևս 1993 թվականից: ԵՊՀ-ն (այդ թվում՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը) համագործակցում է ավելի քան 230 բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ։ Փոխանակման բազմաթիվ ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում, մասնակցելու միջազգային ծրագրերի և նախագծերի։ Ի թիվս բազմաթիվ միջազգային համագործակցության ծրագրերի՝ ֆակուլտետում ուսանողների համար լայն հնարավորություն է  ապահովվում․

  • «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների շարժունություն (բակալավրիատի երկրորդ կուրսից սկսած),
  • միջբուհական համագործակցության ծրագրերի շրջանակում ուսանողների շարժունություն (բակալավրիատի երկրորդ կուրսից սկսած),
  • մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար միջազգային բուհերում և գիտահետազոտական կենտրոններում հետազոտական դրամաշնորհների, ինչպես նաև կրթաթոշակների միջոցով ուսումը շարունակելու հնարավորություն,
  • կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի հետ (ՍԽՊՀ) -  «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երկրորդ տարվա՝ մինչև հինգ ուսանողներ կարող են ուսումը շարունակել ՍԽՊՀ-ի «Տվյալների վերլուծություն» ծրագրի 2-րդ կուրսում՝ ստանալով և՛ ԵՊՀ-ի, և՛ ՍԽՊՀ-ի դիպլոմներ:

Ուսանողների շարժունությունը կարող է ապահովվել միայն բարձր առաջադիմության և լեզուների բավարար իմացության դեպքում։

ԵՊՀ-ում գործում է նաև «Բիզնես ինկուբատոր» կառուցվածքային ստորաբաժանումը, որի նպատակը տարբեր ֆակուլտետներում, այդ թվում` Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ստեղծվող արդյունքների առևտրայնացման միջավայրի ստեղծումն է, համալսարանական միջավայրում ծնվող գաղափարների գեներացումը և ակսելերացիան, այդ գաղափարները գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արդյունքի վերածելու, ինչպես նաև նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը միտված օժանդակության ապահովումը։

Գիտակրթական ու հետազոտական համատեղ նախագծերի իրականացման, մասնագիտական ու արտադրական պրակտիկաներ կազմակերպելու, ուսանողների՝ աշխատաշուկա ելքի ապահովման նպատակով ֆակուլտետը ակտիվորեն համագործակցում է ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ: Ուսումնառության ընթացքում կրթական գործընթացներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին ու գործունեությանը: Ուսանողների համար կազմակերպվում են սեմինարներ, հանրային դասախոսություններ, ճանաչողական այցեր, արտալսարանային դասեր ու հանդիպումներ ոլորտի փորձառու մասնագետների, հանրային գործիչների, մեծանուն գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հարուստ փորձն ու գիտելիքներն են փոխանցում ուսանողներին:

Ֆակուլտետը շարժվում է ժամանակին համընթաց՝ ապահովելով առաջադեմ կրթական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ կիրառման շարունակական հնարավորություններ: Պարբերաբար կրթական գործընթացներում ներդրվում են կրթության որակի բարելավմանն ու ուսումնառության կազմակերպման արդիականացմանը նպատակաուղղված առաջադեմ տեխնոլոգիաները։ 2023 թվականից ֆակուլտետում գործում է Wolfram մաթեմատիկական ծրագրավորման լեզվի ուսուցման լաբորատորիան:

Ֆակուլտետում գործում են մի շարք կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին դիմելու ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար: Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն ունեն տվյալ ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները: Ֆակուլտետը ներառված է մի շարք ֆինանսական օժանդակության ծրագրերում, համագործակցում է տարբեր հաստատությունների և կառույցների հետ: Ֆակուլտետում լավագույն ուսանողների համար սահմանված են անվանական կրթաթոշակներ:

Վերջին տարիներին ուսուցման տարբեր ձևերով ֆակուլտետն ավարտում է տարեկան ավելի քան 400 շրջանավարտ, որոնք աշխատում են պետական համակարգում (այդ թվում՝ ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում), ՀՀ կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, մասնավոր ձեռնարկություններում, միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և այլուր։

  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ
  • Տեսադարան
  • Շրջանավարտներ
  • Գիտաժողովներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am