Դատական իրավունք և փաստաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը՝ առկա, տևողությունը՝ 4 կիսամյակ, ուսման վարձը՝ յուրաքանչյուր կիսամյակ 375 000 դրամ:
Շնորհվող որակավորումը՝ իրավագիտության մագիստրոս:
Ընդունելության պահանջները
«Դատական իրավունք և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողին տրամադրել խոր, համակարգված և համակողմանի գիտելիքներ մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի վերաբերյալ, ուսանողին սովորեցնել վերլուծել և մեկնաբանել քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության դրույթները, դրանց կիրառման պրակտիկան, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները՝ մասնավոր իրավունքի ոլորտում հետազոտություններ կատարելու նպատակով: