
Ռադիոֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ռադիոֆիզիկա (Հեռակա)
Ծրագրի նպատակը
- պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները,
- տալ իմացություն միկրոալիքային և ՏՀց տիրույթում ֆիզիկական խնդիրների համակարգչային մեդելավորման և նախագծման սկզբունքների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ։
Կրթական վերջնարդյունքները
- Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- տարբերակել և համակարգել ԳԲՀ տիրույթի հիմնական հաճախային տիրույթներն, ստանդարտները և դրանց նշանակությունը քաղաքացիական և ռազմական նպատակերի տեսանկյունից,
- ձևակերպել ենթամիլիմետրային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և դետեկտման առանձնահատկությունները, հիմնախնդիրները։
- բացատրել տարբեր նյութերի կողմից ռադիոալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, ռադիոտիրույթի աղբյուրների (գեներատորներ, Ճառագայթիչ անտենաներ, ռեզոնատորներ և այլն), և ընդունիչների (դիոդներ, ընդունիչ անտենաներ, ալիքատարներ և այլն) գործողության սկզբունքները, տարբեր ալիքի երկարության մազերների և ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները,
- ներկայացնել կապի ժամանակակից համակարգերում օգտագործվող և նախատեսվող պրոտոկոլները և ալգորիթմները,
- դասակարգել ինֆորմացիայի մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները:
- աշխատել ռադիոհաճախային տիրույթում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ գիտենալով դրանց գործողության սկզբունքները,
- կիրառել գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում էլեկտրամագնիսական ալիքների տերահերցային տիրույթում գործող սարքերը, գիտանալով դրանց աշխատանքն ապահովող ֆիզիկական սկզբունքները,
- աշխատել գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ժամակակից ռադիոֆիզիկական սարքերի հետ,
- գործարկել ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման ժամանակակից համակարգչային ծրագրերը,
- կիրառել համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման հարցերում,
- իրականացնել նախագծային սարքերում փոխհամաձայնության և համատեղելիության գնահատում,
- գտագործել էլեկտրամագնիսական ալիքների տարածման առանձնահատկությունները ռադիո տիրույթում,բարելավել ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը հեռազննման և հեռակառավարման համակարգերի առանձին հանգույցներում:
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
Շրջանավրտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը ինչպես նույն ֆակուլտետի
ասպիրանտուրայում, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտուրաներում։
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները․
• ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
• «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի հայկական մասնաճյուղ
• Ինստիգեյթ ՓԲԸ
• Բջջային կապի օպերատորներ («ՄՏՍ Հայաստան», Տելեկոմ Արմենիա, UCOM)
• «ՎԵԲ» ՍՊԸ
• Սինոփսիս Արմենիա ընկերություն
• ՀՀ Պաշտպանության նախարարություն
• Շիրակ տեքնոլոջի ընկերություն
• ՓՈՒԼ ՍՊԸ