- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Հայ բանասիրության ֆակուլտետ
- Հայոց լեզվի ամբիոն
Հայոց լեզվի ամբիոն
1919 թ. հիմնադրված համալսարանն ուներ ընդամենը մեկ բաժանմունք` Պատմալեզվագրական, ուստի հենց սկզբից կարևոր տեղ և դեր հատկացվեց հայոց լեզվի` որպես մասնագիտական առարկայի ուսուցմանը: Հայոց լեզվի ամբիոնը դարձավ համալսարանի այն ստորաբաժանումներից, որոնք էական դեր են ունեցել և ունեն հայերենագիտության ուսուցման և ուսումնասիրման ազգանվեր գործում: Ի սկզբանե հայերենի ուսուցումը դրվեց ամուր հիմքերի վրա, քանի որ այդ շրջանում հայոց լեզու էին դասավանդում այնպիսի ականավոր մտավորականներ, ինչպիսիք են Մ. Աբեղյանը, Հր. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Ստ. Մալխասյանցը, Ա. Ղարիբյանը, Գ. Սևակը և ուրիշներ: Նրանք թե՛ գիտական, թե՛ ուսումնական գրքերով մեծ նպաստ բերեցին հայագիտության զարգացման գործին, աջակցեցին սերունդների հայեցի դաստիարակմանը:
Համալսարանի հիմնադիր երախտավորներին փոխարինեցին դարձյալ իրենց գործի նվիրյալներ, որոնք իրենց գործունեությամբ ծառայեցին հայագիտության զարգացմանը (Էդ. Աղայան, Ա. Սուքիասյան, Մ. Ասատրյան, Ս. Գյուլբուդաղյան, Ալ. Մարգարյան, Ռ. Իշխանյան, Գ. Գարեգինյան, Հ. Հարությունյան, Լ. Եզեկյան, Ռ. Սաքապետոյան և այլք):
2013 թվականից Հայոց լեզվի ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը։
Ամբիոնի գիտական ուսումնասիրության ուղղությունները բազմազան են՝ արդի հայերենի կանոնակարգման հարցեր, լեզվական տեղաշարժերի արձանագրում և արժևորում, արևելահայերենի և արևմտահայերենի առնչություններ, թարգմանչական գործ, հաղորդակցման և խոսքի մշակույթի հիմնախնդիրներ և այլն:
Փորձառու մանկավարժ-գիտնականների ձեռքով գրվել ու գրվում են գիտական ու մեթոդական բազմաբնույթ աշխատություններ, շարունակվում են գիտական ավանդները, և չի դադարում հայագիտության զարգացումը:
Հայոց լեզվի ամբիոնի դասախոսներն զբաղվում են թե՛ դասախոսական, թե՛ գիտական արգասաբեր աշխատանքով:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտական նստաշրջաններ, որոնցում հանդես են գալիս և՛ ավագ, և՛ երիտասարդ սերնդի դասախոսները` իրենց ավանդը ներդնելով հայոց լեզվի ուսումնասիրության գործում:
Ամբիոնն իրականացնում է «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» կրթական ծրագիրը, ինչպես նաև սպասարկում է «Հայոց լեզու և գրականություն» բակալավրիատական և մագիստրոսական (առկա և հեռակա) կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս