
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N597–ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ «Մաթեմատիկա» (գրավոր), «Ֆիզիկա» (գրավոր) կամ «Անգլերեն» (գրավոր)՝ մրցութային, «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր)՝ ոչ մրցութային առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների վերաբերյալ, զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը, օժտել մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, մաթեմատիկական մոդելավորման գործնական մասնագիտական կարողություններով:
Առավելությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները դառնում են այնպիսի մասնագետներ, որոնք ունակ են ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ, իրականացնելու տվյալների վերլուծության բոլոր փուլերը և նախագծելու ու իրագործելու լոկալ կոմպյուտերային ցանցեր:
Կարիերայի հնարավորությունները
Ստացված որակյալ և համակողմանի գիտելիքների շնորհիվ բակալավրիատի ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի ընդունվելու ՀՀ բուհերում, գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում (մասնավորապես` ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (Arm Soft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկաԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլն):