Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (պարտադիր և կամընտրական):
Ընդունելութան պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել ՏՏ, ռազմարդյունաբերական ոլորտներում, ակադեմիական հետազոտական հաստատություններում, նաև տնտեսության այլ բնագավառներում դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի մեթոդների կիրառմանը և ներդրմանը կողմնորոշված հմուտ մասնագետներ:
Առավելությունները
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտը ունակ կլինի ղեկավարող սարքերի համար կառուցելու ստուգող և դիագնոստիկ թեստեր, հիմնական մեթոդների և ալգորիթմների կիրառմամբ լուծելու ծրագրավորման խնդիրներ մշակելու կիրառական խնդիրների լուծման մեթոդներ, ստեղծելու դիսկրետ օպտիմացիայի խնդիրների լուծման արդյունավետ ալգորիթմներ:
Պրակտիկան նախատեսվում է անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններում` «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս» և այլն, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, բանկային համակարգում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մագիստրոսները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում: