
Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (պարտադիր և կամընտրական):
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստելու գիտահետազոտական ոլորտում և արդյունաբերության մեջ աշխատող մաթեմատիկական մեթոդների օգտագործման և ներդրման հարցերում կողմնորոշված մասնագետներ:
Առավելությունները
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտը ունակ կլինի կառուցելու և վերլուծելու բնագիտական խնդիրների մաթեմատիկական մոդելներ, մշակելու կիրառական խնդիրների լուծման մեթոդներ, ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ:
Պրակտիկան նախատեսվում է անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններում` «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս» և այլն, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, բանկային համակարգում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մագիստրոսները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում: