Ընդունելության քննության հարցաշար
Ընդհանուր հարցեր
1. Սինապսների կառուցվածքը, դրդման հաղորդման առանձնահատկությունները
2. Սրտի կառուցվածքը և հաղորդչական համակարգը
3. Նյարդի կառուցվածքը, դրդման հաղորդման առանձնահատկությունները
4. Արյան խմբեր, ռեզուս գործոն
5. Արտաքին շնչառություն: Ներշնչման և արտաշնչման մեխանիզմը
6. Էլեկտրասրտագրություն
7. Մարսողության նյարդահումորալ կարգավորումը
8. Ֆիզիոլոգիական գործընթացների նյարդահումորալ կարգավորման սկզբունքները
9. Ցամաքային կենսակերպով պայմանավորված ողնաշարավորների արոմորֆոզները
10. Ապիկոմպլեքսների կառուցվածքային առանձնահատկությունները և նրանց զարգացման կենսաշրջանի հիմնական փուլերը (օրինակներ)
11. Ողնաշարավորների գանգի էվոլյուցիան
12. Հոդվածոտանիների առանձնահատկությունները և նրանց դասակարգումը
13. Հակամարմինների իդիոտիպային բազմազանությունը, դրա ապահովման մեխանիզմները
14. T լիմֆոցիտների և հակածնային դետերմինանտի միջև ստեղծվող կապի առանձնահատկությունները
15. Բեղմնավորման կոնտակտային փուլում տեղի ունեցող երևույթները (ակրոսոմային ռեակցիա, կորտիկալ ռեակցիա, թաղանթային մոլեկուլների միջև փոխազդեցությունները)
16. Էպիթելային բջիջների միջև կոնտակտների ձևերը (դեսմոսոմ, գոտիավորող դեսմոսոմ, սերտ կոնտակտ, նեքսուս)
17. Էկոլոգիական գործոններ: Օրգանիզմների վրա դրանց ազդեցության ընդհանուր օրինաչափությունները: Հասկացություն սահմանափակող գործոնի մասին
18. Հասկացություն պոպուլյացիայի մասին: Պոպուլյացիայի բնութագիրը
19. Կենսացենոզներ և էկոհամակարգեր
20. Էներգիայի հոսքը էկոհամակարգերում: Սննդային շղթաներ
21. Կենսոլորտ, կենսոլորտի կառուցվածքը
22. Բնակչության թվաքանակի աճը և բնական պաշարները
23. Կենսաբազմազանություն և ագրոկենսաբազմազանություն: Կենսաբազմազանության երեք մակարդակները
24. Կենսաբազմազանությունը գենետիկական մակարդակում: Գենետիկական բազմազանության առաջացման մեխանիզմները և ԴՆԹ մարկեր
25. Պրոկարիոտային բջջի բնութագիրը, կառուցվածքի առանձնահատկությունները
26. Մանրէների բազմացման ձևերը: Գենետիկական տեղեկատվության փոխանակում՝ռեկոմբինացում
27. Միջավայրի գործոնների ազդեցությունը բակտերիաների վրա
28. Բակտերիաների կուլտուրաներ
29. Բակտերիաների ախտածնությունը։ Ախտածին բակտերիաների առանձնահատկությունները
30. Վիրուսների կառուցվածքը, պարզ և բարդ վիրուսներ
31. Ֆոտոսինթեզի լուսային փուլը բույսերում
32. Բույսերի կողմից ջրի կլանման վերին և ստորին շարժիչ ուժերը
33. Հերձանցքային և կուտիկուլային գոլորշիացում
34. Ջրիմուռների հիմնական բաժինները և դրանց համառոտ բնութագիրը
35. Բարձրակարգ սպորավոր բույսերի բնորոշ առանձնահատկությունները
36. Սնկերի առանձնահատկությունները և դրանց դասակարգման սկզբունքները
37. Քարաքոսերի ընդհանուր բնութագիրը և նշանակությունը
38. Սնկերի էկոլոգիական և տրոֆիկական խմբերը
39. Բարձրակարգ բույսերի մոտ հյուսվածքային համակրգի ձևավորման պատճառները: Ստելի էվոլյուցիա
40. Սերմնավոր բույսերի բնորոշ առանձնահատկությունները
41. Բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի շարժիչ ուժերը: Բույսերի կենսական ձևերը ըստ Ռաունկիերի
42. ԴՆԹ-ի հիմնական կենսաբանական հատկությունները
43. ՌՆԹ-ի հիմնական կենսաբանական հատկությունները:
44. Մուտացիաներ և ռեպառացիա
45. Գենետիկական տեղեկատվության էքսպրեսիա
46. «Մարդու գենոմ» ծրագրի հիմնական արդյուքները
47. Համեմատական գենոմիկա
48. Հետգենոմային ծրագրեր
49. Մարդու քրոմոսոմները և նրանց ուսումնասիրության ժամանակակից մեթոդները
50. Բջջի բաժանման և մահվան մեխանիզմներ
51. Օրգանիզմների կլոնավորում, բնային բջիջներ և նրանց կիրառումը
52. Ժամանակակից էվոլյուցիոն տեսություն
53. Ամոնիակի առաջացման և չեզոքացման ուղիները
54. Գլյուկոզի անթթվածնային ճեղքումը (գլիկոլիզ)
55. Միզանյութի կենսասինթեզի օրնիթինային ցիկլը
56. Գլիցերոֆոսֆոլիպիդներ
57. Թերմոդինամիկայի 1-ին օրենքների կիրառելիությունը կենսաբանական համակարգերում
58. Թերմոդինամիկայի 2-րդ օրենքի կիրառելիությունը կենսաբանական համակարգերում
59. Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքը կայունացնող ուժերը
60. Ֆերմենտային ռեակցիաների կինետիկան
Բլոկային հարցեր
- Մանրէների աճեցման մեթոդները, մանրէների կուլտուրաները
- Պրոկարիոտների դասակարգումը և դրա դժվարությունները։ Դասակարգման համակարգեր և չափանիշներ
- Խմորում, խմորման տեսակները
- Կաթնաթթվային խմորում (հարուցիչները, քիմիական փոխակերպումները և գործնական նշանակությունը)
- Մանրէների աերոբ և անաերոբ շնչառությունը
- Մանրէների գեների ռեկոմբինացում, տրանսֆորմացում, կոնյուգացում, տրանսդուկցիա
- Մանրէների կենսատեխնոլոգիաներ, դրանց ավանդական և ժամանակակից ձևերը
- Մանրէների կենսատեխնոլոգիաների մեթոդները. գենետիկական, բջջային և ֆերմենտային ճարտարագիտություն, կլոնավորում
- Մանրէները ջրային էկոհամակարգերում և հողում
- Վարակիչ բակտերիական հիվանդությունների տեսակները, փուլերը և փոխանցման ընդհանուր մեխանիզմները
- Արտակարգ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչները, դրանց առանձնահատկությունները:
- Բակտերիական և վիրուսային հիվանդությունների կանխարգելման միջոցառումները, պատվաստում
- Վիրուսներն երկրագնդում և դրանց դերը բնության մեջ
- Բակտերիաֆագեր
- Վիրուսների վերարտադրումը կենդանի բջիջներում
- Վիրուսային քաղցկեղ։ Ուռուցքածին վիրուսների ընդհանուր բնութագիրը
- Էլեկտրոնների փոխանցման ուղիները ֆոտոսինթեզի գործընթացում
- Ֆոտոսինթեզի մթնային փուլը բույսերում
- Պլաստիդները և դրանց առանձնահատկությունները
- Ֆոտոսինթեզին մասնակցող գունակները
- Բույսերի աճի և զարգացման կարգավորումը
Գրականության ցանկ
1. Թռչունյան Ա., Կենսաէներգետիկա, 2019, Երևան, ԵՊՀ հրատ., 292 էջ:
2. Թռչունյան Ա. Հ., Փանոսյան Հ. Հ., Բազուկյան Ի. Լ., Մարգարյան Ա. Ա., Պոպով Յու. Գ., Մանրէաբանության լաբորատոր աշխատանքներ: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013, 316 էջ:
3. Թռչունյան Ա., Բաղրամյան Կ., Փոլադյան Ա. Գաբրիելյան Լ., Կենսաբանական թաղանթների կենսաֆիզիկա, կենսաէներգետիկա և կենսաքիմիա: Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ.,
2012, 130 էջ:
4. Պետրոսյան Մ․, Ազարյան Կ․, Թռչունյան Ա․, Բույսերի ֆիզիոլոգիա, Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2013, 125 էջ
5. Нетрусов А .И., Котова И. Б. Микробиология: Теория и практика . В 2-х т. Учебн. М.: Юрайт, 2017.
6. Brock Biology of Microorganisms. Madigan M.T., Martinko J.M., Dunlap P.V., Clark D.P., 13th ed., Pearson, 2012, 1152 p.
7. G.N. Cohen Microbial Biochemistry // 3rd ed. — Paris, Springer, 2014. — 618 p.
8. Taiz L., Zeiger E., Moller L.M., Murphy A., Plant Physiology and Development, Sixth Edition, Oxford University press, 2017.
9. Nelson, David L., and Michael M. Cox. Lehninger Principles of Biochemistry seventh edition, (2017).
10. Biochemistry of Plant Secondary Metabolism. edited by Michael Wink, 2010. 481p.
Հետադարձ կապի համար՝
Էլհասցե՝ k.ghazaryan@ysu.am, biology@ysu.am