
Կենսաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), տվյալ ուսումնական տարվա համար հաստատված՝ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների կարողությունները կենսաբազմազանության պահպանման, տնտեսական և բժշկագիտական ուղղություններով, զարգացնել ուսանողների հմտությունները՝ լաբորատոր և դաշտային պայմաններում հիմնարար և կիրառական բնույթի կենսաբանական հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները ներդնելու արտադրության մեջ։
Առավելությունները
Բակալավրիատում գործող «Կենսաբանություն» կրթական ծրագիրը ուսանողներին տրամադրում է գիտելիքներ կենդանի օրգանիզմների կազմավորվածության տարբեր մակարդակների, կենսաբանական համակարգերի, դրանց կենսագործունեության, էվոլյուցիայի պրոցեսների, բնապահպանական, կենսաբանական և կենսաբժշկագիտական տեխնոլոգիաների վերաբերյալ:
Կարիերայի հնարավորությունները
«Կենսաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու բժշկության, լաբորատոր և կլինիկական հետազոտությունների, սննդի և դեղամիջոցների արտադրության և կրթության ոլորտներում գործող ձեռնարկություններում: