
Կենսաֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը կազմված է պարտադիր և կամընտրական դասընթացներից: Պարտադիր դասընթացները մոտ 15-ն են, կամընտրական դասընթացները՝ մոտ 5-ը:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Կենսաֆիզիկա» ծրագիրը նպատակ ունի նախապատրաստելու կենսական պրոցեսների ֆիզիկական և ֆիզիկաքիմիական մեխանիզմներին առնչվող կենսաբանական խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, որոնք ունակ կլինեն կատարելու կենսական պրոցեսների ֆիզիկական և ֆիզիկաքիմիական մեխանիզմների ուսումնասիրություն, հետազոտելու կենսաբանական համակարգերում էներգիայի ձևափոխության մեխանիզմները, կենսամակրոմոլեկուլներում էլեկտրոնակոնֆորմացիոն փոխազդեցությունները, բարդ կենսաբանական համակարգերի կարգավորումը և ինքնակազմակերպումը, կատարելու հետազոտություններ ժամանակակից կենսաֆիզիկական մեթոդներով, վերլուծելու ստացվող լաբորատոր արդյունքները, ընդհանրացնելու և համակարգելու կատարված աշխատանքների արդյունքները` կիրառելով ժամանակակից հաշվողական տեխնիկան և ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Ուսանողները սովորելու տարիներին հնարավորություն կունենան մասնակցելու մեթոդական նոր մոտեցումների մշակմանն ու քննարկմանը, սեմինարների և կոնֆերանսների, կենսաբանական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման աշխատանքներին` կիրառելով համակարգչային տեխնոլոգիաները, կկատարեն ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական հետազոտություններ, ծավալելու մանկավարժական գործունեություն միջնակարգ դպրոցներում և բարձրագույն մասնագիտական հաստատություններում:
Առավելությունները
Ծրագրի ավարտին շրջանավարտները կտիրապետեն կենսաֆիզիկայի արդիական հիմնախնդիրներին, դրանց զարգացման հիմնական ուղիներին, կիմանան կենսաֆիզիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացման հիմնական ուղիները և դրանց զարգացման տրամաբանությունը, ծանոթ կլինեն կենսաէլեկտրագենեզի հիմնախնդիրներին և կենսաէլեկտրագենեզի հիմնահարցերի լուծման եղանակներին, կիմանան կենսահամակարգերի վրա ֆիզիկական գործոնների ազդեցության հիմնախնդիրներն ու հիմնահարցերը, դրանց լուծման տրամաբանությունը և իրագործման եղանակները:
Մասնագիտական պրակտիկայի շրջանակում կազմակերպվում են գործնական պարապմունքներ, որոնց նպատակն է մագիստրանտներին տալ անհրաժեշտ փորձ և հմտություններ մագիստրոսական թեզը հաջողությամբ գրելու և պաշտպանելու համար:
Կարիերայի հնարավորությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ինչպես ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում, այնպես էլ կենսաբանական ուղղվածությամբ հայաստանյան և արտասահմանյան գիտահետազոտական ինստիտուտների ու կենտրոնների ասպիրանտուրայում: