ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
Պարզ ֆերմենտային ռեակցիաների կինետիկան: Մրցակցային, ոչ մրցակցային, անմրցակցային և խառը արգելակումների բնութագիրը
Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքը պայմանավորող ուժերը: Ջրածնային կապեր, իոնական ուժեր, Վան դեր-Վաալսյան ուժեր, հիդրոֆոբ փոխազդեցություններ
Ստացիոնար վիճակը և էնթրոպիայի աճման մինիմումի պայմանը․ Պրիգոժինի սկզբունքը
Ջրի կառուցվածքային առանձնահատկությունները, անոմալիաները
Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրման հիմնական մեթոդները (սպեկտրասկոպիկ, հիդրոդինամիկական, ռենտգենակառուցվածքային), էլեկտրաֆորեզ, քրոմատոգրաֆիա
Կոոպերատիվության երևույթը, առավելագույն կոոպերատիվություն, Հիլի հավասարումը: Սպիտակուցները և նուկլեինաթթուները որպես տիպիկ կոոպերատիվ համակարգեր
Երկշերտ թաղանթներ: Թաղանթների կայունության ֆիզիկաքիմիական մեխանիզմները
Ֆլիպ-ֆլոպ անցումներ: Թաղանթային սպիտակուցների շարժունակությունը
Սպիտակուցների կառուցվածքի տարբեր մակարդակները (առաջնային, երկրորդային, գերերկրորդային, դոմենային, երրորդային և չորրորդային)
Թաղանթները՝ որպես կենսահամակարգերի ունիվերսալ բաղադրամաս: Թաղանթների կառուցվածքային առանձնահատկությունները: Թաղանթային սպիտակուցների և լիպիդների բնութագիրը, սպիտակուց-լիպիդ փոխհարաբերությունը
Էներգիայի մինիմիզացման և դարսվածքի ձևավորման կինետիկայի գործոնները սպիտակուցների ֆոլդինգի պրոցեսում: Միսֆոլդինգը կանխող գործոնները, շապերոններ: Միսֆոլդինգի հետևանքները
Թաղանթների միջով նյութերի պասիվ և ակտիվ տեղափոխման առանձնահատկությունները: Ներնստի-Պլանկի հավասարում, Գոլդմանի հավասարումը՝ պոտենցիալի և իոնային հոսքի համար
Նուկլեինաթթուների կառուցվածքային մակարդակները: ԴՆԹ-ի կոնֆորմացիոն առանձնահատկությունները: ԴՆԹ-ի հալման կորերի բնութագիրը: ԴՆԹ-լիգանդ տարաբնույթ փոխազդեցությունների բնութագիրը
Կենսաթաղանթների մասնակցությունը տեղեկատվության (ինֆորմացիայի) բջջի ներս տեղափոխման գործընթացներում: Արտաքին ազդանշանի բջջի ներս տեղափոխման կասկադի բաղադրամասերի բնութագիրը: Տեղափոխման հիմնական ուղիները
Ալգորիթմ հասկացությունը և տիպերը: Ծրագրերի կառուցվածքային նախագծումը և ծրագրային կառավարման սկզբունքները
Կենսաբժշկական հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները: Տվյալների հենակետեր և բանկեր
Տվյալների մշակում: Տվյալների կառուցվածքի դասերը՝ ստորակարգված (հիերարխիկ), ցանցային, ռելյացիոն: Տվյալների ներկայացման մակարդակները
Գրականության ցանկ
Վարդևանյան Պ. Հ., Նուկլեինաթթուների կենսաֆիզիկա: Բուհական ուսումնական ձեռնարկ: Հայրապետ հրատ., Երևան, 2010, 212 էջ:
Зенгер В. Принципы структурной организации нуклеиновых кислот. Мир, Москва, 1987.
Рубин А. Б. Биофизика. В 2-х т., Москва, Высшая школа, 1987.
Костюк П. Г., Гродзинский Д.М., Зима В.П., Магура И.С., Сидорик Е.П., Шуба М.Ф. Биофизика. Киев, Высшая школа, 1988.
Ленинджер А. Основы биохимии. М., 1985.
Страйер Л. Биохимия. М., Мир. 1985.
Кантор Ч., Шиммел П. Биофизическая химия. В 3-х т., М.: Мир, 1985.
Эдсолл Дж., Гатфренд Х. Биотермодинамика. М.: Мир, 1986.
«Կենսաֆիզիկա» կրթական ծրագրի ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆեսոր Պ. Հ. Վարդևանյան
Էլհասցե՝ p.vardevanyan@ysu.am
Հեռ․՝ (+374 91) 432434