Ադրբեջանագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի «Ադրբեջանագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական կրթությունն իրականացվում է «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագրով:
Ընդունելության պահանջները
«Արևելագիտություն» մասնագիտության գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք մագիստրատուրա են ընդունվում մրցութային կարգով՝ ըստ ԵՊՀ-ում գործող կարգի: Այլ մասնագիտությունների գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք կարող են մասնակցել մագիստրատուրայի ընդունելության մրցույթին տվյալ մասնագիտության բակալավրի պետական քննական ծրագրին համապատասխանող քննությունը հանձնելուց հետո։ Օտարերկրյա բուհերի շրջանավարտների ընդունելությունը մագիստրատուրա կատարվում է հարցազրույցի և համապատասխան ֆակուլտետի հանձնաժողովի կարծիքի հիման վրա։
Ծրագրի նպատակը
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 2 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ու նեղ մասնագիտական գիտելիքներ:
«Ադրբեջանագիտություն» մագիստրոսական ծրագրի ավարտին շրջանավարտները ստանում են հիմնարար գիտելիքներ ժամանակակից թյուրքագիտության՝ որպես հումանիտար մի շարք դիսցիպլինների հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող համարված գիտության մեթոդաբանական հիմքերի, հայեցակարգերի, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրների վերաբերյալ, ճանաչում են արևելագիտության ու թյուրքագիտության բնագավառի հիմնական դրույթները, տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը, հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները, դրսևորում են գիտամանկավարժական, թարգմանական բնագավառներում տարաբնույթ ծրագրերի կիրառության ունակություններ, ինչպես նաև ունակություններ՝ ուսումնասիրելու ադրբեջանագիտությունը՝ որպես թյուրքագիտության ճյուղ՝ նախադեպերի քննության հենքի վրա:
Առավելությունները
Արևելագիտության ֆակուլտետի «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը ադրբեջանագիտական դպրոցի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները դառնում են տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք հնարավորություն են ունենում աշխատելու թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում։ Արևելագետները պահանջված են ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այլ պետական մարմինների տեղեկատվավերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական հետազոտություններ կատարող ոչ պետական կազմակերպություններում և լրատվամիջոցներում, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններում։ Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և պետական ու մասնավոր այլ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:
«Ադրբեջանագիտություն» ծրագրի հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում։
Կոնտակտներ
Դեկան՝ պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ՝
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574 (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am