Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցությունը պայմանավորող գործոնների շարքում անհրաժեշտ է դիտարկել ապագա մասնագետների հոգեբանական բարեկեցությունը: Վերոնշվածը արժեվորում է անձի հոգեբանական բարեկեցության ուսումնասիրումն և հայեցակարգային մոտեցման ձևավորումը: Տվյալ ոլորտում հետազոտությունները մեծաքանակ են, և դրանցից յուրաքանչյուրը անդրադառնում է բարեկեցության որևէ բնութագրիչներին և, հետևապես, ձևավորվում են բարեկեցության տվյալ չափանիշների գնահատման տարբեր գործիքներ: Առկա հետազոտությունները գրեթե չեն անդրադառնում հոգեբանական բարեկեցության խնդրին: Տվյալ հիմնախնդրի ուսումնասիրումը կարևորվում է մասնագիտական կայացման վաղ փուլերում գտնվող ուսանողների մոտ, որոնք դիտարկվում են որպես հասարակության տնտեսական, սոցիալական զարգացման շարժիչ ուժ և հասարակական բարեկեցությանը նպաստող պայման: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հոգեբանական բարեկեցության կառուցվածքային մոդելը և մշակել ՀՀ և ՌԴ ուսանողների հոգեբանական բարեկեցության գնահատման և բարելավման գործիքակազմ: Հետազոտության արդյունքների հիման վրա կձևավորվի հոգեբանական բարեկեցության ուսումնասիրության համալիր գործիքակազմ, կմշակվի ուսանողների հոգեբանական բարեկեցության ձևավորմանը նպաստող միջոցառումների ծրագիր, ինչը կբարձրացնի նրանց ուսումնական և աշխատանքային գործունեության արդյունավետությունը: