Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագիրը նպատակն է բացահայտելու կրոնական ինստիտուտների, պատմական հիշողության, կրոնական ինքնության ու կրոնական առօրեականության փոխներգործությունը տրանսազգային գործընթացների համատեքստում, որոնք են մշտական և սեզոնային միգրացիաները, Ռուսաստանում և Հայաստանում մարդկանց և հանրությունների միջև տնտեսական և սոցիալական համագործակցությունը: Հայկական համայնքների ժամանակակից դինամիկայի տվյալ ասպեկտը հատուկ բազմակոմանի ուսումնասիրմոն առարկա երբեք չի եղել: Ծրագիրը իրականացվելու է մարդաբանության ու սոցիոլագիայի մեթոդներով Հայաստանում և Ռուսաստանում ինտենսիվ դաշտային հետազոտությունների հիման վրա: Արդյունքում հրատարակվելու են մի շարք հոդվածներ կարևոր գիտական հանդեսներում և կոլեկտիվ մենագրությունը: Ծրագիրը իր ներդրումն է ունենանու մի շարք արդի հասարակական-գիտական և հումանիտար ֆունդամենտալ ոլորտներում, ինչպիսիք են աշխարհիկացման և հետ-աշխարհիկացման խնդիրները, կոլեկտիվ հիշողության և ազգային ինքնության ձևավորման մեխանիզմները և ժամանակակից տրանսազգային գործընթացների վերլուծությունը: