Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հետազոտական նախագծի նպատակն է ուսումնասիրել COVID-19-ի հանդեպ մարդկանց հակազդումներն անձի և սոցիալական վարքի մակարդակներում՝ դիտարկելով հանրային առողջության սպառնալիքով և սահմանափակումներով պայմանավորված կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական հետևանքները։ Հետազոտությունը բազմաբաղադրիչ է․ համադրվելու են տվյալների հավաքագրման և վերլուծության քանակական և որակական մեթոդներ։ Հարցումների ընթացքում նախատեսվում է հավաքագրել 600 տվյալ։ Որակական հետազոտությունը կիրականացվի խորքային հարցազրույցների, երկրորդային տվյալների վերլուծության և սոց. ցանցային քննարկումների կոնտենտ-վերլուծության միջոցով։ Ուսումնասիրությունը թույլ կտա դուրս բերելու համաճարակից առաջ, համաճարակի պայմաններում և հետո անձնային գործոնների և սոցիալական վարքի միջժամանակային կայունության/փոփոխայնության ամբողջական պատկերը, ինչը կարող է կիրառական նշանակություն ունենալ առանձին անհատների, խմբային վարքի տրամաբանությունը, հասարակական տրամադրությունները հասկանալու և համապատասխան միջամտություններ մշակելու գործում։ Հետազոտական նախագծի ամբողջ ընթացքում նախատեսվում է ոչ պակաս, քան 5 գիտական հոդվածի տպագրում (առնվազն երկուսը օտարերկրյա գործընկերների հետ համահեղինակությամբ), ինչպես նաև հոդվածների ժողովածու։ Հետազոտության արդյունքները կներկայացվեն տարբեր աշխատաժողովներում, հանրային քննարկումներում, գիտահանրամատչելի առցանց հարթակներում։