Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Այս նախագծով առաջարկվում է գնահատել անտառների և ԲՀՊՏՆ-երի ոլորտում տեղական ինքնակառավարման իրավական կարգավորման արդյունավետությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին չափորոշիչներին հիման վրա: Որպես արդյունավետության գնահատման ներքին չափորոշիչներ՝ կկիրառվեն ՀՀ օրենսդրության այս ոլորտում հռչակված նպատակները և խնդիրները, իսկ որպես արտաքին չափորոշիչներ՝ ՀՀ անտառների և ԲՀՊՏ-ների էկոհամակարգային ծառայությունները և բարիքները: Գնահատելով, թե ինչ արդյունավետությամբ է իրականացվում տեղական ինքնակառավարումը ի համեմատ օրենսդրությամբ հռչակված նպատակերի և խնդիրների (ներքին չափորոշիչ)՝ հետազոտությունը վեր կհանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում համայնքային կառավարման ներկայիս վիճակը: Մինչդեռ էկոհամակարգային ծառայությունների և բարիքների որպես արդյունավետության չափորոշչի կիրառմամբ (արտաքին չափորոշիչ) հետազոտությունը կվերաիմաստավորի համայնքներում ԲՀՊՏՆ-երի և անտառների էկոհամակարգային ծառայությունները և բարիքները, երկրորդ՝ կգնահատի տեղական ինքնակառավարման արդյունավետությունը այդ ծառայությունների և բարիքների՝ որպես համայնքային ռեսուրսի կայուն օգտագործման և պահպանության տեսանկյունից: