Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Մարդու բացասական գործողությունները, ինչպիսիք են հողօգտագործման փոփոխությունը և միջավայրի մասնատումը, որսը, ինվազիվ տեսակները և աղտոտումը, էական ազդեցություն են ունենում էկոհամակարգերի և վայրի տեսակների վրա։ Ներկայումս այդ բացասական ճնշումը սպառնում է կաթնասունների տեսակների 25%-ին։ Հաճախ սպառնալիքի տակ են հատկապես խոշոր գիշատիչ կաթնասունները: Աշխարհի տարբեր շրջաններում նրանց պոպուլյացիայի թվի նվազման պատճառները տարբեր են, սակայն մարդ-գիշատիչ հակամարտությունը առավել մտահոգիչ խնդիրներից է: Նմանատիպ մտահոգությունները լայն տարածում ունեն Կովկասյան տարածաշրջանում, որը կենսաբազմազանության աշխարհի ամենակարևոր թեժ կետերից: Բացառություն չէ նաև Գորշ արջը (Ursus arctos): Տեսակը դասակարգվում է որպես քիչ մտահոգություն առաջացնող միջազգային մակարդակով, սակայն մեկուսացված պոպուլյացիաները համարվում են վտանգված, և դրանցից մեկը կովկասյան ենթապոպուլյացիան է: Չնայած Կովկասում Գորշ արջերի խոցելիությանը և տարածաշրջանում պոպուլյացիայի պոտենցիալ արժեքին, քիչ հավաստի տվյալներ են հայտնի, որոնք կօգտագործվեն հողօգտագործման պլանավորուման և արջերի պահպանման աշխատանքներում, հատկապես Հայաստանում: Այս ուսումնասիրության մեջ մենք մտադիր ենք օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմներ, հեռահար զոնդավորում և սոցիալական հետազոտությունների մեթոդներ` Գորշ արջի հետ կապված պահպանության խնդիրները հասկանալու համար: