Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Թեև արդեն իսկ զգալի հետազոտություններ են կատարվել շերտավոր կառուցվածք ունեցող բնական բյուրեղներից (գրաֆեն, TMDC և այլն) առաջացած տարբեր երկչափ բյուրեղների համար, այժմ ոլորտի ուշադրությունը կենտրոնանում է երկչափ արհեստական նյութերի վրա (նյութեր, որոնք կարող են ստեղծվել միայն լաբորատոր պայմաններում): Ֆունդամենտալ ուսումնասիրությունները, էլեկտրոնիկայի, կատալիզի և տվիչների մեջ օգտագործվող երկչափ նյութերի կանխատեսումն ու սինթեզը բարելավելու լավագույն մեթոդներից են: Երկչափ անցումային մետաղ-հալկոգեն (ԱՄՀ) նանոկառուցվածքները լայն կիրառում ունեն քիմիական տվիչնեերում դրանց հաստության համեմատ մեծ մակերևույթի մակերեսի և կառոցվածքի բազմազանության պատճառով: Նախագծի նպատակն է հետազոտել մի քանի գազի մոլեկուլների ադսորբցիան մետաղ-հալկոգենների (Mo, W և V) նոր կանխագուշակված երկչափ երկբաղադրիչ կառուցվածքների վրա և կանխատեսել երկբաղադրիչ երկչափ ԱՄՀ-ներ Zr-ի համար, ինչպես նաև հետազոտել դրանց էլեկտրոնային հատկությունները, ադսորբցված գազերի առկայության դեպքում: Արդյունքում, մենք կարող ենք առաջարկել նոր նյութեր, բարձր զգայնությամբ և ընտողականությամբ օժտված գազի տվիչներում կիրառության համար: