Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների (գծային եւ ոչ գծային օպտիկական կլանման գործակիցների եւ բեկման ցուցչի փոփոխությունների կառավարմանը՝ ֆոնոնային ճարտարագիտության խառնուկային լեգիրման եւ արտաքին դաշտերի միջոցով: Կիսահաղորդչային նանոկառուցվածքների սարքային կիրառության նոր հնարավորությունների բացահայտման նպատակով, դիտարկվելու է կառուցվածքային նյութերի եւ երկրաչափական պարամետրերի ընտրությամբ օպտիկական ֆոնոնային սպեկտրի ճարտարագիտությունը եւ դրանով իսկ էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցության կառավարման հնարավորությունը։ Այն իրականացվելու է ֆոնոնային մոդերի վրա համակարգում առկա բաժանման սահմանների ազդեցության հաշվառմամբ։ Բացահայտվելու է խառնուկների, էլեկտրական եւ մագնիսական դաշտերի, , ինչպես նաեւ այնպիսի կարեւոր պարամետրերի ազդեցությունը բեւեռային կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների վրա, ինչպիսիք են միջմակարդակային հեռավորությունները, էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցության ուժգնությունը, ջերմաստիճանը, համակարգի երկրաչափական պարամետրերը եւ այլն: Սպասվում է, որ ստացված արդյունքները թույլ կտան բացահայտելու կիսահաղորդչային նանոկառուցվածքների՝ որպես օպտոէլեկտրոնային սարքերի կառուցվածքային տարրերի, կիրառման օպտիմալ բնութագրերը: