Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Կլիմայի փոփոխությունը էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տարածման նեղ արեալ ունեցող վտանգված տեսակների վրա՝ ընդհուպ մինչև նրանց ոչնչացումը: Մյուս կողմից, կլիմայի փոփոխությունը կարող է նպաստել վտանգավոր ինվազիվ տեսակների ներթափանցմանը և լայն տարածմանը, ինչը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանի էկոհամակարգերին: Ծրագրի հիմնական նպատակն է անողնաշարավոր (փափկամարմիններ, սարդեր, թեփուկաթևավորներ) և սառնարյուն ողնաշարավորների (ձկներ, երկկենցաղներ և սողուններ) խմբերի համար ստեղծել/լրացնել տվյալների բազա, մշակել առանձին տեսակների տարածվածության մոդելներ, ինչպես նաև կանխատեսել մոդելային տեսակների արեալների շեղումները՝ կախված կլիմայի փոփոխությունից և մարդածին գործոնների ազդեցությունից: Կենդանիների տեսակների տարածվածության մոդելների մշակման համար կարևոր են նաև տեսակառաջացման գոտիների ուսումնասիրությունը: Իրականացվելիք ուսումնասիրության արդյունքներն արդիական են կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, ինչպես նաև վտանգավոր ինվազիվ տեսակների ներթափանցումը Հայաստանի բնական միջավայր կանխելու համար: