Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող նախագիծը վերաբերում է ժամանակակից ֆիզիկայի ամենաակտիվ և կարևոր ճյուղերից մեկին՝ ոչ-գծային նանոֆոտոնիկային: Մասնավորապես, առաջարկվում է ուսումնասիրել բարձր կարգի հարմոնիկների գեներացիան նորագույն նանոկառուցվածքներում և այդ պրոցեսի հիմքում ընկած ոչ-հավասարակշիռ երևույթները՝ բացահայտելով բազմամասնիկային փոխազդեցությունների և տոպոլոգիական կարգավորվածության դերը էքստրեմալ պայմաններում: Առաջարկվող խնդիրները ներառում են միաչափ Ֆերմի-Հաբբարդի, Սու-Շրիֆեր-Հիգերի և Կիտաևի շղթաների; երկչափ հեքսագոնալ ցանցով կիսամետաղների, կիսահաղորդիչների և մեկուսիչների; ինչպես նաև եռաչափ Դիրակյան/Վեյլի կիսամետաղների, Մոտտի և Անդերսոնի մեկուսիչների հետ հզոր լազերային ճառագայթման հետ փոխազդեցության պրոցեսները, որոնք հանգեցնում են կիրառված դաշտերի նկատմամբ այդ համակարգերի խիստ ոչ-գծային և կոլեկտիվ-բազմամասնիկային արձագանքին: Նախագծում ձևակերպված խնդիրների լուծումները կճշտեն մեր պատկերացումները այդպիսի համակարգերում բազմամասնիկային դինամիկայի վերաբերյալ՝ ատտովայրկյանային/պիկոմետր լուծողականությամբ և թույլ կտան գտնել օպտիմալ պայմաններ նոր տիպի նանո-օպտո-էլեկտրոնային սարքերի, մասնավորապես, հաճախության նանոչափանի բազմապատկիչների գործողության համար: